Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ
Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ (անգլ.՝ Art Gallery of Ontario) — պատկերասրահ է Տորոնտո քաղաքում։ Հյուսիսային Ամերիկայում ամենամեծ պատկերասրահներից է։ Ունի մոտավորապես 45000մ² ցուցադրական տարածք։ Ցուցադրվում է երեք հիմնական հավաքածու՝ կանադական արվեստ, եվրոպական գեղանկար և Հենրի Մուրի քանդակները։[1]
Անվան պատմություն[խմբագրել]
Պատկերասրահը հիմնվել է 1900 թվականին և կրում էր «Տորոնտոյի գեղարվեստի թանգարան» անունը։ 1919 թվականին վերանվանվեց՝ «Տորոնտոյի գեղարվեստի պատկերասրահ»-ի, իսկ ներկայիս անունը ստացավ 1966 թվականին։
Հավաքածուներ[խմբագրել]
Պատկերասրահը ընդհանուր առմամբ 68000 արվեստի նմուշ ունի։ Եվրոպական արվեստը ներկայացնում են Ռեմբրանդտի, Պիտեր Բրեյգել Ավագի, Տինտորետտոյի, Ֆրանս Հալսի, Վան Գոգի, Մոնեյի, Էդգար Դեգայի, Պոլ Գոգենի, Ռենուարի և Պիկասոյի գործերը։
Անգլիացի քանդակագործ Հենրի Մուրի քանդակները առանձին բաժնում են։ Այստեղ նրա աշխարհի ամենամեծ հավաքածուն է։ Մուրի «Երկու մեծ ֆորմաները» (Two Large Forms (1966–1969)) գործը զարդարում է Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահի հյուսիսային ճակատը։