Տոսիրո Միֆունե
| Տոսիրո Միֆունե | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | 三船 敏郎 |
| Ծնվել է` | ապրիլի 1, 1920 |
| Ծնվելու վայր` | Ցինդաո, Չինաստան |
| Վախճանվել է` | Տոկիո, Ճապոնիա |
| Վախճանի օր` | դեկտեմբերի 24, 1997 |
| Ակտիվ շրջան | 1948-1995 |
| Ամուսին(ներ) | Սատիկո Յոսիմինե |
| էջ IMDb-ում | ID 0001536 |
| Վեբկայք | պաշտոնական կայք |
Տոսիրո Միֆունե (ճապոներեն 三船 敏郎 , ապրիլի 1, 1920, Չինաստան — դեկտեմբերի 24, 1997, Ճապոնիա), ճապոնացի դերասան, հայտնի է առավելապես Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Տոսիրո Միֆունեն ծնվել է Չինաստանի Ցինդաո քաղաքում, ճապոնացու ընտանիքում, ունեցել է 2 եղբայր: Հայրը` Տոկուձո Միֆունեն գործարար էր և ուներ սեփական ֆոտո խանութ: Ապա ընտանիքով տեղափոխվել են Դալյան քաղաք, ուր անցել է նրա մանկությունը:
Երիտասարդ տարիքում աշխատել է հոր խանութում: Չնայած նրան, որ բնակվում էր Չինաստանում, սակայն որպես Ճապոնիայի քաղաքացի կանչվում է զինվորական ծառայության Ճապոնիայում` ծառայելով Հակաօդային պաշտպանության զորքերում:
Զորացրվելուց հետո 1946 թվականին տեղափոխվում է Տոկիո և ընդունվում է աշխատանքի «Տոխո» կինոընկերությունում որպես օպերատորի օգնական: Այդ ժամանակ կինոընկերությունից գործադուլի հետևանքով հեռանում են շատ դերասաններ և ընկերությունը կազմակերպում է «նոր դեմքերի» հայտնաբերման մրցույթ, որին մասնակցում են մոտ 4000 հոգի: Հենց այդ ժամանակ էլ Տոսիրո Միֆունեին նկատում է ռեժիսոր Կաձիրո Յամամոտոն: Այս նույն մրցույթի ժամանակ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ` Սատիկո Յոսիմինեի հետ, ում հետ էլ ամուսնանում է 1950 թվականին:
1992 թվականին բժիշկները նրա մոտ հայտնաբերում են սրտի հետ կապված հիվանդություն, որից հետո դերասանը դադարում է նկարահանվել: Մահացել է 1997 թվականին: Նրա հուղարկավորությունը կազմակերպվում է «Տոխո», Mifune Production и Kurosawa Production կինոընկերությունների կողմից:
Կարիերան [խմբագրել]
Առաջին դերերը կինոյում դառնում է ռեժիսոր Կաձիրո Յամամոտոյի «Նոր հիմարների ժամանակը» ֆիլմը, իսկ Սենգիտի Տանիգուտի «Արծաթե լեռնաշղթայի մյուս կողմում» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է Ակիրա Կուրոսավայի հետ: 1948 թվականին նկարահանվում է Կուրոսավայի «Հարբած հրեշտակը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է երիտասարդ գանգստեր Մացունագուին: Հենց այս ֆիլմով էլ սկսվում է նրա ու Կուրոսավայի երկարատև համագործակցության սկիզբը:
Մեծ ճանաչում է նրան բերում ավազակ Տաձեմարուի դերը Կուրոսավայի 1950 թվականին նկարահանված «Ռասյոմոն» ֆիլմում: Կուրոսավայի և Միֆունեի մեկ այլ համատեղ աշխատանք` «Յոթ սամուրայներ» մեծ հաջողություն է ունենում և լայն արձագանք ստանալավ ամբողջ աշխարհում, և հետագայում մեծ ազդեցություն է ունենում արևմտյան կինոարվեստի պատմության վրա: Նշված 2 ֆիլմերն էլ ստանում են Օսկար մրցանակ, Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում:
Նրանց վերջին համատեղ աշխատանքը դառնում է «Կարմիր մորուքը» (1965) դրաման: Դրանից հետո նրանց միջև տարաձայնություններ են սկսվում և նրանց ստեղծագործական ճանապարհները բաժանվում են:
Սկսած 1960-ական թթ. Միֆունեն ակտիվորեն նկարահանվում է եվրոպական և արևմտյան կինոյում: Հիշարժան են նրա խաղացած դերերը ռեժիսոր Թերենս Յանգի «Կարմիր արև» վեստեռնում, ուր նրա խաղընկերներն էին հայտնի դերասաններ Ալեն Դելոնը և Չառլզ Բրոնսոնը, Սթիվեն Սփիլբերգի «1941» ֆիլմում և «Սյոգուն» հինգ սերիա ունեցող ֆիլմաշարում:
Մրցանակներ և ճանաչումներ [խմբագրել]
Ընդհանուր թվով նկարահանվել է մոտ 180 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, արժանացել 14 տարբեր կինոմրցանակների, այդ թվում Վենետիկի և Մոնրեալի կինոփառատոնների մրցանակի:
Բրիտանական կինոյի ինստիտուտը Տոսիրո Միֆունեին անվանել է «ամենահայտնի ճապոնացի դերասանը արևմտյան երկրներում»[1].
1997 թվականին Empire ամսագիրը նրան ներառել է «Բոլոր ժամանակների 100 լավագույն կինոդերասանների» ցանկում, իսկ 2006 թվականին «Թիկնապահը» ֆիլմում խաղացած դերը ընդգրկվել է Premiere ամսագրի կողմից կազմված «Բոլոր ժամանակների ամենամեծ դերերի» ցանկում[2].
Տոսիրե Միֆունեին իրավամբ կարելի համարել ոչ միայն ճապոնայի, այլ Ասիայի ամենանշանավոր դերասաններից մեկը:
Գրականություն [խմբագրել]
- Генс И. Ю. Тосиро Мифунэ. — М.: Искусство, 1974. — 128 с., 23 л. ил. с. — (Мастера зарубежного киноискусства)
- Galbraith, Stuart, IV (2002). The Emperor and the Wolf: The Lives and Films of Akira Kurosawa and Toshiro Mifune. Faber & Faber. ISBN 0-571-19982-8.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- պաշտոնական կայք (ճապ.) (անգ.)
- Internet Movie Database կայքում
- Japanese Movie Database կայքում
- kinopoisk կայքում
- shinema.ru կայքում