Կարմիր արև
| Կարմիր արև Red Sun |
|
| Ժանր | վեստեռն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1971 |
| Պրեմիերա | հունիսի 9, 1972 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Թերենս Յանգ |
| Պրոդյուսեր | Տեդ Ռիչմոնդ |
| Սցենարիստ(ներ) | Լեյրդ Կյոնիգ Ուիլյամ Ռոբերտս |
| Դերակատարներ | Ալեն Դելոն Տոսիրո Միֆունե |
| Օպերատոր | Անրի Ալեկան |
| Երաժշտություն | Մորիս Ժարր |
| Մոնտաժ | Ջոննի Դուիր |
| Ընկերություն | Les Films Corona Oceania Produzioni Internazionali Cinematografiche |
| Տևողություն | 112 րոպե |
| IMDb | ID 0067770 |
Կարմիր արև (անգլ.՝ Red Sun), 1971 թվականին նկարահանած վեստեռն ժանրի ֆիլմ, անցյալի կինոյի աստղեր Ալեն Դելոնի, Չառլզ Բրոնսոնի և Տոսիրո Միֆունեի մասնակցությամբ:
Ֆիլմում հետաքրքիր ձևով համադրվել են կովբոյների և սամուրայների առանձնահատկությունները:
Սյուժե [խմբագրել]
Ճապոնիայից սամուրայ Կուրոդա Ձյուբեյը (Տոսիր Միֆունե) պետական առաքելության շրջանակներում ուղևորվում է ԱՄՆ-ի արևմտյան մաս: Ճապոնիայի դեսպանը ամերիկյան նախագահին ճապոնական կայսրից որպես նվեր տանում է ոսկեպատ թանկարժեք մի սուր: Գնացքով ուղևորության ժամանակ նրանց վրա հարձակվում է ավազակախումբ` այդ տարածքի հայտնի ավազակ Գոշի (Ալեն Դելոն) գլխավորությամբ: Փողերից բացի Գոշը վերցնում է նաև թանկարժեք սուրը: Պատվիրակության ղեկավարը հրամայում է Կուրոդային ամեն գնով 7 օրվա ընթացքում վերադարձնել սուրը:
Կուրոդան նախկին ավազակ Լինկ Ստյուարտի (Չառլզ Բրոնսոն) հետ, ում Գոշը խաբել էր այդ կողոպուտի ժամանակ, ուղևորվում են փնտրելու Գոշին ...
Դերակատարներ [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ալեն Դելոն | Գոշ |
| Չառլզ Բրոնսոն | Լինկ Ստյուարտ |
| Տոսիրո Միֆունե | Կուրոդա Ձյուբեյ |
| Ուրսուլա Անդրես | Քրիստինա Գոշի սիրուհի |
| Կապուչինե | Լիլիտա Լինի սիրուհի |
| Բարտա Բարրի | Պակո |
| Գվիդո Լոլոբրիջիտա | Մակ |
| Էնթոնի Դոուսոն | Հաթ |
| Տեցու Նակամուրա | Ճապոնիայի դեսպան |
| Ջորջես Լուկան | շերիֆ Ստոն |
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Կարմիր արև(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Կարմիր արև»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում: