Յոթ սամուրայներ
| Յոթ սամուրայներ 七人の侍 |
|
Կինոնկարի պաստառը |
|
| Ժանր | Դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1954 |
| Լեզու | Ճապոներեն |
| Ռեժիսոր | Ակիրա Կուրոսավա Սինոբու Հասիմոտո Հիդզո Օգունի |
| Պրոդյուսեր | Մոտոկի Սադիրո |
| Սցենարիստ(ներ) | Ակիրա Կուրասավա |
| Դերակատարներ | Տոսիրո Միֆունե Տակասի Սիմուրա |
| Օպերատոր | Ասակաձու Նակայի |
| Երաժշտություն | Ֆումիո Հայասակա |
| Ընկերություն | Toho |
| Տևողություն | 203 րոպե |
| Բյուջե | 2 մլն ԱՄՆ $ |
| IMDb | ID 0047478 |
«Յոթ սամուրայներ» (ճապոներեն՝ 七人の侍, 1954 թ.), ճապոնական գեղարվեստական ֆիլմ։ Հռչակավոր Ակիրա Կուրոսավայի դասական դարձած փիլիսոփայական դրաման։
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
XVI դարի երկրորդ կես։ Ճապոնական գյուղերից մեկի բնակիչները պատահմամբ տեղեկանում են, որ թափառական բանդիտները պատրաստվում են հարձակվել իրենց գյուղի վրա և խլել բերքը։ Գյուղացիներն իրենցից երեք հոգու ուղարկում են քաղաք, որպեսզի նրանք մարդիկ վարձեն գյուղը պաշտպանելու և որ վերջիններս համաձայնեն աշխատել միայն ուտելիքի դիմաց, որովհետև գյուղացիները նրանց առաջարկելու ուրիշ բան չունեն։ Գյուղացիները ականատես են դառնում, թե ինչպես է փորձառու մարտիկ Կամբեյը անզեն ձեռքերով վնասազերծում և սպանում մի երեխայի պատանդ վերցրած ավազակին։ Նրանք սամուրային պատմում են իրենց դժբախտության մասին, և Կամբեյը համաձայնում է օգնել գյուղացիներին։
Կամաց-կամաց Կամբեյը հավաքում է փորձառու մարտիկներից կազմված մի փոքր ջոկատ, նրանց են միանում նաև երիտասարդ սամուրայ Կացուսիրոն, ով ուզում է դառնալ Կամբեյի աշակերտը, և Կիկուտիյոն, ով իրեն ներկայացնում է որպես սամուրայ, բայց իրականում մի սովորական թափառաշրջիկ է։
Ջոկատը ժամանում է գյուղ, որի բնակիչները վախով ու զգուշությամբ են դիմավորում սամուրայներին։ Սակայն Կիկուտիյոն, ով շատ լավ էր ճանաչում գյուղացիներին, կարողանում է համոզել գյուղացիներին, որ սամուրայներն իրականում եկել են գյուղը պաշտպանելու, այլ ոչ թե թալանելու։ Սամուրայները սկսում են գյուղացիների հետ միասին կազմակերպել գյուղի պաշտպանությունը։
Երբ բանդիտները հարձակվում են, գյուղացիները նրանց փոքր խմբերին ներս են թողնում գյուղի տարածք և ոչնչացնում: Վերջին հարձակման ժամանակ գյուղի տարածք են թողնում բանդիտների վերջին ու ամենամեծ խմբին և ոչնչացնում նրանց: Սակայն կռիվների ժամանակ զոհվում են նաև սամուրայներ: Ողջ են մնում միայն Կամբեյը, Սիտիրոձին և Կացուսիրոն:
Կամբեյը, Սիտիրոձին և Կացուսիրոն լքում են գյուղը, նրանք արդեն պետք չեն գյուղացիներին, ովքեր սկսում են իրենց խաղաղ կյանքը:
Դերերում [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Տակասի Սիմուրա | Կամբեյ Սիմադա սամուրայների ղեկավար |
| Յոսիո Ինաբա | Կատայամա Գորոբեյ երկրորդ սամուրայ |
| Դայսուկե Կատո | Սիտիրոձի երրորդ սամուրայ |
| Մինորու Տիակի | Հեյհատի Հայսիդայ չորրորդ սամուրայ |
| Իսաո Կիմուրա | Կացուսիրո Օկամոտո երիտասարդ սամուրայ |
| Տոսիրո Միֆունե | Կիկուտիյո յոթերորդ սամուրայ |
Պարգևներ [խմբագրել]
Ֆիլմը ստացել է 5 մրցանակ, ներկյացաված է եղել ևս 4-ի, որոնց թվում`
- ներկայացվել է 2 Օսկարի
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում ֆիլմը զբաղեցնում է 13-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ)
- Վենետիկի Կինոփառատոն (1954), Արծաթե առյուծ — Ակիրա Կուրոսավա
- Ներկայացվել է 3 BAFTA-ի
- Empire թերթի կողմից 2010 թվականին կազմված «100 լավագույն ոչ անգլալեզու ֆիլմերի» ցանկում 1-ին տեղում է[1].
Ծանոթագրություններ [խմբագրել]