Պատանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
պատանդ փրկող գործարարների թիմ

Պատանդ, անձ, որին պատերազմող կողմն առևանգում և պահում է, որպեսզի որևէ պետության, կազմակերպության կամ անհատների ստիպի կատարելու որոշակի պահանջներ կամ պարտավորություններ։ Որպես կանոն՝ պատանդ վերցվում է պատերազմական գործողություններին անմիջաբար չմասնակցողներից։ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» ժնևի կոնվենցիայով (1949) պատանդ վերցնելն արգելվում է։ Հատկապես չի թույլատրվում ապտանդ վերցնել քաղաքացիական բնակչությունից, զենքը վայր դրած զինվորական անձնակազմից, հիվանդության, վիրավորվելու կամ այլ պատճառներով ռազմական գործողությունից դուրս մնացած անձանցից։ Պատանդ չվերցնելու վերաբերյալ կոնվենցիայի կանոնները կիրառվում են նաև ազգային-ազատագրական շարժման մասնակիցների նկատմամբ։

Ղարաբաղյան պատերազմի տարիներ[խմբագրել]

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից պատանդ վերցնելու պրակտիկան կիրառվել է 1988 թվականից։ «Պատճառը» եղել է ազգային պատկանելիությունը՝ հայ լինելը, և այն ուղղված էր ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ, որպես պետական ահաբեկչություն։ Պ. վերցնելու վայրից և ձևից ելնելով՝ տարբերակվել են Ադրբեջանի տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից, հակամարտության գոտուց դուրս առևանգումներ (նաև այլ պետությունների հայազգի քաղաքացիները), զանգվածային տեղահանումներից հետո իրենց բնակավայրերում մնացած խառն ամուսնությունների ընտանիքի անդամների ապօրինի ձերբակալումներ և այլն։ 1988 թվականին ԼՂԻՄ-ից պատանդ է վերցվել 21 (Աումգայիթից՝ 100), 1989 թվականին՝ 32, 1991 թվականին («Օղակ» գործողության ժամանակ)՝ 1100 մարդ։ ՀՀ սահմանամերձ շրջաններից (Նոյեմբերյան և Գորիս) 1991 թվականին պատանդ է վերցվել 243 մարդ։ Հակամարտության զոտուց դուրս պատանդ վերցնելու առաջին խոշոր դեպքը տեղի է ունեցել 1992 թվականի հունվարին. «Մոսկվա-Թբիլիսի» երթուղային գնացքից պատանդվել է 70 մարդ։ Այնուհետև պատանդ են վերցվել «Ռոստով-Թբիլիսի» երթուղային գնացքից, տարբեր չվերթների ինքնաթիռներից։ Պատանդվածների ճնշող մեծամասնությունը հակամարտության գոտուց հեռու գտնվող պետությունների (ԱՊՀ երկրներ, Թուրքիա, Իրան և այլն) հայազգի քաղաքացիներ էին։ 1994 թվականին հայ պատենդների, ռազմագերիների և անհայտ կորածների թիվը կազմել է 1147 մարդ (ըստ ՀՀ պատանդների պաշտպանության ֆոնղի տվյալների)։

Ազատազրկման խնդիրները[խմբագրել]

Պատանդների ազատման խնդիրներով զբաղվում են ԼՂՀ պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների հանձնաժողովը, ՀՀ-ում ազգային անվտանգության ծառայությունը, ՊՆ, ԱԺ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովը, ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը են։

1988 թվականի օգոստոսի 3-ին ԼՂՀ և ԱՀ պետական հանձնաժողովների նախագահները ստորագրել են «Համատեղ հայտարարություն»՝ 5 օրվա ընթացքում կարգավորել ռազմագերիների և պատանդների փոխանակման աշխատանքները, վարել անհայտ կորածների համատեղ որոնումներ։

Պատանդների խնդիրներով զբաղվում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Քրիստոնեական միջազգային համերաշխություն, Բժիշկները հանուն մարդու իրավունքների, Մարդու իրավունքների դիտում և այլ հասարակական կազմակերպություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png