Կարմիր խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կարմիր խաչի» դրոշը

Կարմիր խաչ (պաշտոնապես՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում), տարբեր երկրներում ՝ կամավոր ընկերություններ, որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին, վիրավոր և հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին: Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Թուրքիայում և Պակիստանում կոչվում է «Կարմիր մահիկ», Իրանում՝ «Կարմիր առյուծի և արևի ընկերություն»:

[խմբագրել] Պատմություն

1863 թվականին Շվեյցարիայում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմիտե»: Հաջորդ տարուց սկսած կազմակերպվել են «Կարմիր խաչի» ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կարմիր խաչ», ստեղծվել նրա միջազգային կոմիտե: 1965-ի կանոնադրությամբ միջազգային «Կարմիր խաչի» գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը: Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը հիմնադրվել է 1921թ.: Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել հայկական գաղութների հետ: Հիմնել է տրոպիկական կայաններ, ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բուժակային ու բժշկական կետեր: Կազմակերպել է բժշկական ջոկատներ և ուղարկել շրջանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, վեներական հիվանդությունների դեմ պայքարելու: Բացել է հիվանդանողցներ, ծննդատներ, երկրաշարժի ժամանակ օգնել տուժածներին:

[խմբագրել] Խորհրդանշանի այլ տարբերակներ

Կարմիր խաչ
Կարմիր մահիկ
Կարմիր Դավիթի աստղ - Իսրայել
Կարմիր առյուծ և արև - Պարսկաստան (չի գործում)