Վուդրո Վիլսոն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թոմաս Վուդրո Ուիլսոն, Վուդրո Վիլսոն (անգլերեն` Thomas Woodrow Wilson, 28 դեկտեմբերի 1856, Սթրաութոն, Վիրգինիա — 3 փետրվարի 1924, Վաշինգտոն, Կոլումբիա ֆեդեռալ շրջան), ԱՄՆ 28-րդ նախագահ (1913—1921), դեմոկրատական կուսակցությունից: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1919 թ.): Հայտնի է նաև որպես պատմաբան և քաղաքագետ, 1890-1902 թթ. եղել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր:
1917 թ. ԱՄՆ մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Անտանտի կողմում: 1918 թ. հունվարին առաջ է քաշել խաղաղության ծրագիր` իր նշանավոր տասնչորս կետերը: Առաջին աշխարհամարտում Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Թուրքայի պարտությունից հետո` գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը Փարիզի հաշտության կոնֆերանսում:
[խմբագրել] Վիլսոնը և Հայկական հարցը
Վիլսոնը Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախհայկական պետության հզորացման ջատագով էր: Պաշտպանում էր ԱՄՆ կողմից Հսյաստանի մանդատը ստանձնելու գաղափարը: Սևրի պայմանագրի իրողությունները ամրագրելու նպատակով Ազգերի լիգայի հանձնարարությամբ Վիլսոնի կողմից գծվեց թուրք-հայկական նոր սահմանագիծը (հայտնի է Վիլսոնի իրավարարական պայմանակարգ կամ Վիլսոնի իրավարար վճիռ անուններով): Սակայն արագ փոփոխվող միջազգային կացությունը, Անտանտի երկրների միջև հակասությունների սրումը, Խորհրդային Ռուսաստանի հզորացումը և հակագրոհը, այդ նպատակով նրա մերձեցումը Քեմալական Թուրքայի հետ, որի արդյունքում դադարեց Հայաստանի առաջին հանրապետության գոյությունը, ձախողեցին ինչպես Հայաստանի մանդատի ընդունումը ԱՄՆ սենատում, այնպես էլ Սևրի պայմանագրի իրագործումը:
[խմբագրել] Վուդրո Վիլսոնի գաղափարը՝ հավաքական անվտանգության սկզբունքը
Իրենց էությամբ հավաքական անվտանգության եւ դաշինքների ստեղծման համակարգերը լիովին տարբեր երեւույթներ են:Այսպես. .Դաշինքներն ուղղված են ընդդեմ կոնկրետ սպառնալիքի եւ ենթադրում են կոնկրետ պարտավորություններ երկրների որոշակի խմբի համար:Մինչդեռ հավաքական անվտանգության սկզբունքը չի ներառում կոնկրետ սպառնալիքի առկայություն եւ չի տալիս եաշխիքներ որեւէ առանձին երկրի:Այն հակադրվում է խաղաղության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի,անկախ նրանից,թե ով է դրա կրողը,կամ ում դեմ է այն ուղղված: .Դաշինքները ենթադրում են կոնկրետ հակառակորդի առկայություն:Մինչդեռ հավաքական անվտանգության համակարգը պաշտպանում է միջազգային իրավունքը վերացականորեն:Կարգուկանոնը նրա միջոցով ապահովվում է ճիշտ այնպես,ինչպես քրեական որենսգիրքն է ապահովում երկրի իրավական համակարգը: