Ուորեն Հարդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուորեն Հարդինգ
Warren G. Harding
Warren G Harding-Harris & Ewing.jpg
ԱՄՆ-ի նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ մարտի 4, 1921
Լքեց պաշտոնը՝ ապրիլի 15, 1923
Փոխնախագահ՝ Կալվին Կուլիջ (1923-1925)
Կուսակցություն՝ Հանրապետական
Նախորդող՝ Վուդրո Վիլսոն
Հաջորդող՝ Կալվին Կուլիջ
Ծննդյան օր՝ նոյեմբերի 2, 1865
Ծննդավայր՝ Օհայո, ԱՄՆ
Վախճանի օր՝ օգոստոսի 2 1928
Վախճանի վայրը՝ Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ուորեն Հարդինգ (Harding) (նոյեմբերի 2, 1865- օգոստոսի 2, 1928), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի 29-րդ նախագահը (1921-1923) հանրապետական կուսակցությունից։ Ի տարբերություն իր նախորդի՝ Վուդրո Վիլսոնի, վարել է եվրոպական գործերից ԱՄՆ-ի մեկուսացման (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, որն արտահայտվել է նաև հայկական հարցում՝ պայմանավորելով Հարդինգի կառավարության դանդաղկոտությունն ու անվճռականությանը, ի կատարումն 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրի, Հայաստան խաղապահպան զորք ուղարկելու և հայկական բանակը հանդերձավորելու հարցում, ինչպես նաև պասիվ դիրքորոշումը 1922-1923 թթ. Լոզանի կոնֆերանսում, որտեղ քննարկվում էր «հայկական օջախ» ստեղծելու կենսական խնդիրը։ Որպես սենատական ենթահանձնաժողովի նախագահ և ապա երկրի պրեզիդենտ Հարդինգը բազմիցս իր հրապարակային ելույթներում համակրանքով է արտահայտվել «փոքր դաշնակցի» (Հայաստանի) և նրա «բազմատանջ» ժողովըրդի մասին։

Գրականություն[խմբագրել]

  • ВIarsIadI E. H„ The Great Beirayai N. Y, 1924
  • Воуajian D. H„ Armenia։ The Casa for a Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972.

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png