Պորտալ:ԱՄՆ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


|
|
Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնակցային սահմանադրական հանրապետություն է բաղկացած 50 նահանգներից։ Երկիրը մեծ մասամբ գտնվում է արևմտյան կիսագունդը։ Իր 48 նահանգները գտնվում են Կանադայի հարավից, Ալյասկան գտնվում է Կանադայի հյուսիս-արևմուտքում, իսկ Հավայան կղզիները գտնվում է Խաղաղ օվկիանոսում։
Ամերիկան 9,6 միլլիոնանոց տարածքաշրջան ունի, ավելի քան 300 միլլիոնանոց բնակչությամբ։ Այն աշխարհում 3-րդ կամ 4-րդ ամենամեծ երկիրն է իր տարածքով։ Զանանզան ազգեր, աշխարհի 4 կողմերէն եկած, կ'ապրին հոն ու զայն կը դարձնեն բազմազգյան երկիր մը։ Նաև ունի ամենահզոր տնտեսությունը աշխարհի երեսից։ (մանրամասն...)
|
| Խմբագրել |
|
Ընտրված հոդված
|
|
Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիան (ԼԱԱԼ) (անգլերեն՝ Los Alamos National Laboratory կամ LANL) ազգային գիտնական կենտրոն է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում: Նրա նախկին անվանումներից են եղել Վայր Վայ (Site Y), Լոս Ալամոս Լաբորատորիա (Los Alamos Laboratory), և Լոս Ալամոսի Գիտական Լաբորատորիա (Los Alamos Scientific Laboratory): Լաբորատորիան աշխարհի ամենամեծ գիտական և տեխնոլոգիայի հաստատություններից է, որ բազմակարգ ուսումնասիրություն է վարում ազգային անվտանգության, տիեզերքի, նորացող էներգիայի, բժշկության, նանոտեխնոլոգիայի, և գերհաշվարկման բնագավառներում:
Լաբորատորիան ամենամեծ հիմնարկություն և ամենամեծ գործատուն է հյուսիսային Նյու Մեքսիկոյում, մոտավորապես 12,500 աշխատողնենրով գումարած մոտ 3,300 կապալառու անձնակազմով: Ավելին, մոտ 120 Ամերիկայի Միացյալ Նահանգների Էներգիայի նախարարության ծառայողներ կամ լաբորատորիայում: Լաբորատորիայի տեխնիկական աշխատողների մոտավորապես մեկ երրորդը ֆիզիկոսներ են, մեկ չորրորդ ճարտարագետներ, մեկ վեցերրորդը քիմիկոսներ և նյութերի գիտնականներ, և մյուսները աշխատում են մաթեմատիկայում և հաշվողական գիտությունում, կենսաբանությունում, երկրագիտությունում, և ուրիշ բնագավառներում: Պրոֆեցիոնալ գիտնականները և ուսանողները նաև այցելում են լաբորատորիան նրա գիտական նախագծերում մասնակցելու համար: Աշխատողները նաև համագործակցում են համալսարանների և արդյունաբերության հետ թե հիմնական և թե կիրառական հետազոտության մեջ՝ ապագայի համար ռեսուրսներ զարգացնելու համար: Լաբորատորիայի տարեկան բյուջեն 2.2 բիլիոն դոլար է: (մանրաման...)
|
| Խմբագրել |
|
Ընտրված անձ
|
|
Բարաք Հուսեյն Օբամա II (անգ՝ Barack Hussein Obama, ծ. օգոստոսի 4, 1961) 44-րդ և ընթացիկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է։ Նա առաջին սևամորթ ԱՄՆ-ի նախագահն է։ Օբաման կրտսեր Միացյալ Նահանգների սենատորն էր Իլինոյսից հունվարի 2005-ից նոյեմբեր 2008, երբ հրաժարվել է իր պաշտոնից իր նախագահ ընտրությունից ետք։
Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է որ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։ Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը որ նախագահել է Harvard Law Review-ին՝ Օբաման աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և աշխատել է որպես քաղաքացիական իրավունքների դատախազ առաջ որ աշխատել է Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-ից 2004 թթ.։ Օբամա ուսուցանել է սահմանադրական օրենք՝ Չիկագոյի համալսարանի օրենսգիտության դպրոցում, 1992-ից մինչև 2004։ Նա առաջին փորձը դառնալ ԱՄՆի ներկայացուցիչների պալատի անդամ ձախողվել է 2000 թ.-ին։ Այս դեպքից հետո, Օբաման հայտարարել է իր արշավը ԱՄՆ-ի սենատի համար հունվարի 2003-ում և ընտրվել է սենատում նոյեմբերի 2004 թ.-ին, շահելով քվեների 70 տոկոսը։ (մանրամասն...)
|
| Խմբագրել |
|
Ընտրված վայր
|
|
Մետրոպոլիտեն օպերա (անգլերեն՝ Metropolitan Opera) - Առաջատար օպերային թատրոն ԱՄՆ-ում՝ Նյու-Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում ։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։ Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ բացվել է 1883 թվականին Շարլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» (անգլերեն՝ Metropolitan Opera House company) բաժնետիրական ընկերության միջոցներով։
Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների։ Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին։ Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շարլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։ (մանրամասն...)
|
| Խմբագրել |
|