Լիտվացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիտվացիները Բալթյան շղթան կազմելիս

Լիտվացիներ (լիտ. lietuviai, ինքնանվանումը՝ լետուվյայ), ազգ, Լիտվայի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և այլն։ Խոսում են լիտվերեն։

Հավատացյալները հիմնականում կաթոլիկներ են։ Լիտվացիները կազմավորվել են բալթյան զանազան ցեղերից (լիտվացիներ, ժմուդներ և այլն), որոնց նախնիները մթա 3-2-րդ հազարամյակներում թափանցել են Նեման և Դվինա գետերի հովիտները։ 9-12-րդ դարերում աստիճանաբար ձևավորվել է լիտվական ազգությունը, 19-րդ դարի 2-րդ կեսին՝ ազգը։ Լիտվացիները ունեն ազգային յուրահատկությամբ աչքի ընկնող նյութական և հոգևոր մշակույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 635
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվացիներ» հոդվածին։