Մետրոպոլիտեն օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Նյու-Յորք քաղաքի օպերայի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Մետրոպոլիտեն (բազմանշանակություն)։
Մետրոպոլիտեն օպերայի հին շենքը 1905 թվականին
Մետրոպոլիտեն օպերայի նոր շենքը Լինքոլն կենտրոնում

Մետրոպոլիտեն օպերա (անգլերեն՝ Metropolitan Opera ) - Առաջատար օպերային թատրոն ԱՄՆ-ում՝ Նյու-Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում ։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։ Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ Բացվել է 1883 թվականին Շարլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» (անգլերեն՝ Metropolitan Opera House company ) բաժնետիրական ընկերության միջոցներով։

Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների։[1] Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին։[2]Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շարլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։

[խմբագրել] Հայ երգիչները Մետրոպոլիտեն օպերայում

Մետրոպոլիտեն օպերայում հանդես են եկել հայ երգիչներ՝

Նշանակալի է այդ թատրոնում

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Энциклопедический музыкальный словарь, Москва 1966
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով