Ֆաուստ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Faust by Gounod Act1 1864 Covent Garden lithograph NGO2p132.jpg

Ֆաուստ — ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի օպերա հինգ գործողությամբ: Ֆրանսերեն լիբրետտոն Ժյուլ Բարբիեի և Միշել Կարեի՝ ըստ Յոհան Գյոթեի համանուն ողբերգության առաջին մասի: Օպերայի առաջին ներկայացումը կայացել է 1859թ. մարտի 19-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Theatre Lyrique)՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության: Օպերան 1860-ական թթ. ընթացքում հեղինակի կողմից լրացվել ու վերամշակվել է: Վերջնական տեսքով այն բեմադրվել է 1869թ. մարտին Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնում՝ անընդմեջ մնալով դրա խաղացանկում առ 1970-ական թթ., որտեղ երգել է նաև հայ հայտնի երգիչ Արմենակ Շահմուրադյանը : Ֆաուստը բեմադրվել է նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով