Մեֆիստոֆելես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեֆիստոֆելից)

Մեֆիստոֆելեսը ֆիլմերում 

Մեֆիստոֆելեսսատանա, հյուսիսային Եվրոպայում Վերածննդի ժամանակաշրջանի առասպելաբանության մեջ չար ոգու կերպար։ 1587թ.-ին հայտնի է դարձել որպես գրական հերոս գերմանական ժողովրդական «Պատմություն բժիշկ Ֆաուստի մասին…» գրքում և մեծ համբավ է ձեռք բերում փիլիսոփայական «Ֆաուստ» դրամայի շնորհիվ։ ։ Բավական հայտնի, սակայն ոչ ամենահարգված և ամենահզոր դևն է դժոխքում[1]։

Անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են մի քանի տարբերակներ նրա անվան գրելաձևի` Mephistopheles, Mephostophilis, Mephistopheies, Mephistophilus, Mephistos: Մեֆիստոֆելես անունը հավանական է, որ ունի հին եբրայական ծագում, կազմված է «մեֆից» և «տոֆել» բառերից որոնք համապատասխանաբար նշանակում են «տարածող» և «մեղք»։ Աստվածաշնչում նրա կերպարը բացակայում է։ Ամենայն հավանականությամբ այն առաջացել է Վերածննդի ժամանակաշրջանում և այդ ժամանակ օգտագործվել է որպես այլընտրանքային տարբերակ վախ ներշնչող «սատանա» բառին։ [2]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեֆիստոֆելեսի արտաքին տեսքը ունի շատ ընդգծված առանձնահատկություններ, որի շնորհիվ նույնիսկ օգտագործվել են արտահայտություններ, ինչպիսիք են «Մեֆիստոֆելեսյան կերպարանք» « Մեֆիստոֆելեսյան մորուք» և այլն[3]։ Ըստ պատկերացումների նա ուներ սուր քիթ, սուր արտահայտված դիմագծեր և այծամորուք։ Հաշվի առնելով այն, որ այս կերպարի մասնակցությամբ շատ օպերաներ են բեմադրվել, կարելի են ենթադրել, որ նրա կերպարը ստեղծված է բամբասանքների հիման վրա[2]։

Մեֆիստոֆելեսի մասին օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի (Լյուդվիգ) Շպոռ։ Ֆաուստ (1818)

Էկտոր Բեռլիոզ։ Ֆաուստի նզովքը (1845-46)

Ռոբերտ Շուման

Շառլ Գունո։ Ֆաուստ (1859)

Արրիգո Բոիտո։ Մեֆիստոֆելես (1868)

Սերգեյ Պրոկոֆև։ Աշնանային հրեշտակ (1927-55)[2]

Մեֆիստոֆելեսը ֆիլմերում [խմբագրել | խմբագրել կոդը]

1896 – Սատանայի ամրոցը

1897 – Ֆաուսը և Մարգարիտան

1897 – Մեֆիստոֆելեսի կաբինետը

1903 – Ֆաուստի մահը

1911 – Ֆաուստ (Сесиля Хепуорта)

1919Ֆաուստ (Ռուսաստան)

1926Ֆաուստ (Эмиль Яннингс)

1950 – Սատանայի գեղեցկությունը

1967 – Բժիշկ Ֆաուստ

1969Ֆաուստ (ԽՍՀՄ)

1979 - Звёздный крейсер «Галактика»

1981 – Մեֆիստո

1994 – Ֆաուստի դասը

2007 – ՈՒրվական մոտոցիկլիստ

2011 – Ֆաուստ – Անտոն Ալեքսանդրովիչ

2011Անիմե (Blue Exorcist)

2012 - ՈՒրվական մոտոցիկլիստ 2[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МЕФИСТОФЕЛЬ - это... Что такое МЕФИСТОФЕЛЬ?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Мефистофель» (ռուսերեն). 2017 թ․ մարտի 17. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Демонология: Мефистофель — Mephistopheles». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.