Լիլի Չուգասզյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Չուգասզյան (անգլ.՝ Lili Chookasian, 1921թ. օգոստոսի 1 - 2012թ. ապրիլի 9), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի (կոնտրալտո), ծագումով հայ: Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ: Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի: 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը: 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում:
1967 թ. սեպտեմբերին հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` կատարելով Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում[1]: