Ֆրանց Շուբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Շուբերտ
Franz Schubert c1827.jpg
(երգահան)
Բնագիր ԱԱՀ՝ Franz Peter Schubert
Ծննդյան օր՝ հունվար 31, 1797
Ծննդավայր՝ Ավստրիա
Վախճանի օր՝ նոյեմբեր 19, 1828

Ֆրանց Շուբերտ (գերմաներեն՝ Franz Peter Schubert , 1797թ. հունվարի 311828թ. նոյեմբերի 19), ավստրիացի երգահան, գրել է շուրջ 600 երգեր, 9 սիմֆոնիաներ (ներառյալ հանրաճանաչ «Անավարտ սիմֆոնիան»), հոգևոր երաժշտություն, օպերաներ և մեծ թվով կամերային և դաշնամուրային երաժշտություն: Հայտնի է իր յուրահատուկ մեղեդային և հարմոնիկ ոճով:

Շուբերտը ծվնել է երաժշտական ընտանիքում և ստացել է երաժշտական կրթություն մանկության տարիներին: Թեև Շուբերտի շուրջ ձևավորվել էր ընկերների ու մերձավորների շրջապատ, որը հիանում էր իր ստեղծագործություններով, իր կյանքի ընթացքում նրա երաժշտությունը չէր վայելում լայն ճանաչում: Նրան երբեք չհաջողվեց ընդունվել մշտական աշխատանքի և ապահովել իր համար վաստակի կայուն աղբյուր, ստիպված էր ապավինել իր ընկերների և ընտանիիքի օժանդակությանը: Որոշ ոչ կանոնավոր վաստակ էին ապահովում իր երաժշտական գործերի հրատարակումը և երաժշտության մասնավոր դասերը: Մահացել է 31 տարեկան հասակում «տիֆի տենդ» անորոշ ախտորոշումամբ հիվանդությունից, սակայն որոշ հետազոտողներ գտնում են, որ Շուբերտի մահվան իրական պատճառը սիֆիլիսն է:

Շուբերտի երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը արմատապես աճել է նրա մահվանից անցած տասնամյակների ընթացքում: 19-րդ դարում նրա ստեղծագործությունները բացահայտել, հավաքել և տարածել են այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Ֆերենց Լիստը, Ռոբերտ Շումանը և Ֆելիքս Մենդելսոնը: Շուբերտն այսօր համարվում է Արևմուտքի դասական լավագույն երգահաններից մեկը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով