Հեկտոր Բեռլիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեկտոր Բեռլիոզ
Hector Berlioz
Hector Berlioz.jpg
(կոմպոզիտոր)
Ծնվել է 11 դեկտեմբեր , 1803
Ծննդավայր Կոտ-Սենտ-Անդրե (Իզեր) (Ֆրանսիա)
Մահացել է մարտի 8, 1869({{padleft:1869|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}})[1] (65 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Կրթություն Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Գործունեություն երգահան, լրագրող, դիրիժոր, գրող, հեղինակ և ինքնակենսագիր

Հեկտոր Լուի Բեռլիոզ (ֆրանսերեն՝ Hector Berlioz) (1803թ. դեկտեմբերի 11 - 1869թ. մարտի 8), ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Ֆրանսիայի հարավ-արևմտյան Կոտ Սենտ-Անդրե (Իզեր) բնակավայրում, բժշկի ընտանիքում։ Հայրը՝ Լուի Բեռլիոզը զբաղվել է որդու ընդհանուր կրթությամբ, այդ թվում նաև երաժշտության տարրական դասերով: Տասներկու տարեկանում երաժշտագետը կատարում է երաժշտության քայլերի առաջին փորձերը՝ սովորելով նվագել ֆլեյտա, այնուհետև կիթառ: Հետագայում նա ինքնուրույն սկսում է ուսումնասիրել հոր գրադաարնում պահպանվող երաժշտության տեսության և հարմոնիայի մասին գիական ժառանգությունները: 1821 թվականին մեկնում է Փարիզ, հոր դրդմամբ բժշկություն ուսանելու: Առաջին անգամ այցելելով օպերային թատրոն լսում է Գլյուկի «Իփիգենիան Տավրիսում» օպերան: Հաջորդ օրվանից նա կոնսերվատորիայի գրադարանի մշտական այցելուներից էր: Ծնողները ծանր էին տանում որդու երաժշտությանը տրվելու փաստը: Եվ վերջնականում հայրը անիծում է որդուն և հրաժարվում հետագա շփումներից: Երիտասարդ Բեռլիոզը մտադրություն է ունենում իր ստեղծագործական հաջողութուններով ապացույցներ տալ ծնողներին: Սկզբում ուսանում է բժշկություն, սակայն շուտով որոշում է նվիրել իրեն երաժշտությանը։ 1825թ. տեղի է ունենում Բեռլիոզի գրած երաժշտության առաջին հանրային կատարումը, 1826 - 1830թթ. սովորում է Փարիզի երաժշտանոցում, որտեղ ընդունվելուց մեկ տարի անց մասնակցում Փարիզի Գեղեցիկ արվեստների ինստիտուտում անցկացվող ամենամյա ստեղծագործական մրցույթին, որը ֆինանսական գայթակղիչ կողմեր ուներ: Մրցույթին մասնակցությամբ հաղթելու փորձը տապալվեց՝ նրա գրած «Օրփեոսի մահը» կանտանտը հնարավոր չէր դաշնամուրի վրա իրականեցնել: Հաջորդ տարիիներին Բեռլիողը կրկին մասնակցում է մրցույթների:

Ստեղծագործական կյանքը[խմբագրել]

1827 թվականի սեպտեմբերին անգլիական մի թատերախումբ ներկայացնում էր Շեքսպիրի «Ռոնեո և Ջուլիետ»-ը: Օֆելիայի և Ջուլիետի դերակատարուհին՝ Հարիեթ Սմինթսոնը, շատ է գրավում երաժշտին, սակայն վերջինս աշխույժ և հաջողակ կին էր, որին չէին հետաքրքրում սկսնակները: Այս անպատասխան սիրո հետևանքները զգալի են ամենահայտնի ստեղծագործություններում՝ «Ֆանտաստիկան» սիմֆոնիայում: Սկսած 1828թ. հանդես է գալիս որպես երաժշտական քննադատ։ 1830թ. գրում է հանրահայտ «Ֆանտաստիկ սիմֆոնիան»։ 1830 թվականին դեկտեմբերի հինգին կայանում է Ֆանտաստիկան սիմֆոնիայի պրեմյերան, որից հետո Բեռլիոզը վերջապես մեկնում է Հռոմ, սակայն չի դիմանում անպատասխան սիրուն և վերադառնում է Հարիեթ Սմիթսոնի սիրտը շահելու համար, 1833 նրանք ամուսնանում են: Ստանալով «Հռոմի մրցանակը»՝ 18 ամիս ուսանում է Իտալիայում, 1832թ. վերադառնալով Փարիզ շարունակում է իր կոմպոզիտորական, դիրիժորական և քննադատական գործունեությունը։ Թղթակցում է «Gazette musicale de Paris» և «Journal des Débats» թերթերին՝ վաստակելով լուրջ և խոստապահանջ երաժշտական քննադատի համբավ։ 1839թ. նշանակվում է Փարիզի երաժշտանոցի գրադարանավար։ 1842 թվականից հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում, այդ թվում նաև Ռուսաստանում (1847, 1867 - 68)։

Բեռլիոզի անձնական կյանքը դժվար է կոչել երջանիկ. նրա առաջին ամուսնությունը իռլանդացի դերասանուհի Հարիեթ Սմիթսոնի հետ ավարտվեց ապահարզանով 1843թ. (Սմիթսոնը երկար տարիներ տառապել է անբուժելի նյարդային հիվանդությամբ)։ Նրա մահից հետո Բեռլիոզը ամուսնանում է երգչուհի Մարիա Ռեսիոյի հետ, որը մահանում է 1854թ.։ Առաջին ամուսնությունից կոմպոզիտորի որդին մահանում է Բեռլիոզի կենդանության օրոք՝ 1867թ.։ Բեռլիոզը մահանում է մենակության մեջ 1869 թ. մարտի 8-ին՝ Փարիզում։


Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել]

Սիմֆոնիաներ[խմբագրել]

  • Ֆանտաստիկ սիմֆոնիա Op.14, H 48 (Symphonie fantastique, 1830)
  • Հարոլդը Իտալիայում Op.16, H 68 (Harold en Italie), ալտի և նվագախմբի համար (1834)
  • Ռոմեո և Ջուլիետ - սիմֆոնիա երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար, Op.17, H 79 (1839).
  • Ողբերգա-հաղթական սիմֆոնիա, Op.15, H 80a, b (1840թ.)

Սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել]

  • Փոթորիկը (ըստ Շեքսպիրի, երգչախմբով), H 52 (1830)
  • «Լիր արքա» նախերգանք, Op.4, H 53 (1831)
  • «Հռոմի կառնավալ» նախերգանք, Op.9, H 95 (1844)

Վոկալ ստեղծագործություններ[խմբագրել]

  • Ամառային գիշերներ, Op.7, H 81 (1841)

Օպերաներ[խմբագրել]

  • «Բենվենուտո Չելլինի», Op.23, H 76a (1838)
  • «Ֆաուստի դատապարտումը», Op.24, H 111 (La Damnation de Faust, 1846)
  • «Տրոյացիներ», H 133a (Les Troyens, 1863)
  • «Բեատրիչե և Բենեդիկտ», H 138 (1863)

Ստեղծագործություններ երգչախմբի համար[խմբագրել]

  1. Record #118509675 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014: