Տրոյացիներ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տրոյացիներ» երկմաս օպերայի առաջին մասի՝ «Տրոյացիներըտ Կարթագենում» օպերայի առաջին ներկայացման աֆիշը

«Տրոյացիներ» (ֆր.՝ Les Troyens), ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի երկմաս օպերա՝ գրված ըստ Վերգիլիոսի «Էնեական»ի: Համարը Բեռլիոզի ստեղծագործությունների ցանկում՝ H 133a: Բաղկացած է տրամաբանորեն իրար հաջորդող երկու մասերից՝ «Տրոյայի անկումը» և «Տրոյացիները Կարթագենում»: Օպերայի ընդհանուր տևողությունն է ավելի քան 5 ժամ:

Օպերան զուգորդում է դասական հերսական էպոսի և ֆրանսիական ռոմանտիզմի ոճերի ավանդույթները: [1]: Բեռլիոզը աշխատել է օպերայի վրա շուրջ երկու տարի՝ 1856 - 1858 թթ. [2].

«Տրոյացիները Կարթագենում» առաջին անգամ կատարվել են 1863 թ. նոյեմբերի 4-ին Փարիզի «Լիրիկ-օպերա» թատրոնում՝ հեղինակի ղեկավարությամբ:

«Տրոյայի անկումը» առաջին անգամ բեմադրվել է արդեն կոմպոզիտորի մահից հետո՝ 1879 թ. դեկտեմբերի 7-ին՝ Փարիզի «Շատլե» թատրոնում:

Ամբողությամբ երկու մասերը միասին առաջին անգամ կատարվել են գերմաներեն 1890 թ. դեկտեմբերի 6-ին Բադենի արքունական թատրոնում (Կարլսրուե, Բադեն-Վյուրտեմբերգ, Գերմանիա), իսկ ֆրանսերեն լեզվով՝ 1906 թ. Բրյուսելում:[2]

Օպերան համարվում է Հեկտոր Բեռլիոզի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ երբեմն բեմադրվում է ամբողջությամբ կամ մասամբ:

Հայաստանում «Տրոյացիներ» օպերան չի բեմադրվցել:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Соллертинский., И. И. (1962)։ «Г. Берлиоз»։ М.: Музгиз, 80։ 
  2. 2,0 2,1 Цодоков Е.։ «Оперная дилогия Г. Берлиоза «Троянцы» (Les Troyens). К первой русской постановке «Троянцев» (краткая история оперы)»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-14-ին։ http://www.webcitation.org/66u8lFUTC։ Վերցված է 2010 թ․ հունվարի 12։