Անտոն Վեբերն
| Անտոն Վեբերն | |
Անտոն Վեբերնը |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | գերմ.՝ Anton von Webern |
| Նա. հայտնի է որպես | գերմ.՝ Anton Webern |
| Ծնված | դեկտեմբերի 3, 1883 Վիեննա, |
| Երկիր | |
| Վախճանված | սեպտեմբերի 15, 1945 (61 տարեկան) Միտտերզիլ, |
| Մասնագիտություն | Կոմպոզիտոր, դիրիժոր |
Անտոն Վեբերն, նաև Անտոն ֆոն Վեբերն (գերմ.՝ Anton Webern, գերմ.՝ Anton von Webern; դեկտեմբերի 3 1883, Վիեննա — սեպտեմբերի 15 1945, Միտտերզիլ, Ավստրիա), ավստրիացի կոմպոզիտոր է: Ծնվել է 1883 թվականին Վիեննայում և մահացել 1945 թվականին Միտտերսիլում (Ավստրիա):
Կենսագրություն [խմբագրել]
Անտոն Վեբերնը Առնոլդ Շյոնբերգի առաջին աշակերտներից է եղել և Վիեննական Երկրորդ Դպրոցի հիմնական երեք կոմպոզիտորներից մեկը՝ Առնոլդ Շյոնբերգի և Ալբան Բերգի հետ: Հանդես է եկել նաև որպես դիրիժոր: Շյոնբերգի աշակերտը լինելով, նա տարվում է իր ուսուցչի ստեղծած նոր ուղղությանը՝ դոդեկաֆոնիզմին, լինելով ուղղության ամենավառ համակրողներից մեկը: Վեբերնի բոլոր ստեղծագործությունները գրված են դոդեկաֆոնիզմի սկզբունքներով: Նա օգտագործում է դոդեկաֆոնիզմի բոլոր երեք ձևերը՝ տոնայնական դոդեկաֆոնիզմ, անտոնայնական դոդեկաֆոնիզմ և սերիական դոդեկաֆոնիզմ: Տոնայնական դոդեկաֆոնիզմը նրան այդքան էլ չի գերում: Վեբերնը սիրում է անտոնայնությունը, որը չունի ոչ՛ դոմինանտա (5-րդ աստիճան), ոչ՛ սուբդոմինանտա (4-րդ աստիճան): Նրա առաջին կարևոր գործերից է նվագախմբի համար գրված «Պասակալյան» (օպուս 1): 1913 թվականին նա գրում է "Վեց պիես նվագախմբի համար" (օպուս 6): Միաժամանակ նա խմբավարում է տարբեր օպերետներ և նվագախմբեր: Սոցիալ-դեմոկրատ ժամանակաշրջանում նա հայտնի է լինում որպես դիրիժոր: 1935 թվականին մահանում է իր մտերիմ ընկեր Ալբան Բերգը և Վեբերնը հանձն է առնում խմբավարել Բերգի գրած վերջին ստեղծագործությունը՝ «Համերգ մի հրեշտակի հիշատակին»: Բայց մի քանի փորձից հետո նա հասկանում է որ անկարող է շարունակել խմբավարությունը: Դրանից հետո նա այլևս չի զբաղվում դիրիժորությամբ: Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո նրա բազմաթիվ հրեա աշակերտներ լքում են երկիրը: Ինքը անձամբ չի լքում իր երկիրը, բայց թաքնվում է ուրիշ քաղաքում: 1945 թվականին նրա տղան մահանում է ռմբակոծության ժամանակ: Դեպքը խորը հետք է թողնում կոմպոզիտորի կյանքում: Նույն թվականին նրան ուսուցչի պաշտոն են առաջարկում Վիեննայի կոնսերսատորիայում, բայց նա մերժում է առաջարկը: Անտոն Վեբերնը մահացել է անսպասելի ձևով: Մի երեկո նա դուրս է գալիս ծխելու, մոռանալով պարետային ժամը, և սպանվում է ամերիկացի մի ժամապահի զենքից արձակված գնդակից:
Ստեղծագործություններ [խմբագրել]
Նրա կարևոր ստեղծագործություններից են՝ «Վարիացինաներ նվագախմբի համար», Լարային կվարտետ, սիմֆոնիա, 2 կանտատ, բազմաթիվ երգեր, «Վարիացիաներ դաշնամուրի համար», 6 բագատել լարային կվարտետի համար և այլ ստեղծագործություններ: