Էռնստ Կշենեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրշենեկ Էռնստ ավստրիացի կոմպոզիտոր։

Սովորել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում և Բեռլինի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1938-ից ստեղծագործում է ԱՄՆ-ում։ Կրեշնեկի առաջին օպերաներից է՝ «Թռիչք ստվերի վրայով» (բեմ.՝ 1924)։ Կրշենեկը ապրել է ստեղծագործական էվոլյուցիա՝ ուշ ռոմանտիկական ոճ, ապա՝ ուրբանիզմի և կոնստրուկտիվիզմի նկատմամբ հետաքրքրությունից դեպի դոդեկաֆոն տեխնիկայի յուրացում։ Առաջին դոդեկաֆոն խոշոր ստեղծագործությունը «Կարլոս 5րդ» օպերան է (բեմ.՝ 1938)։ Գրել է 15 օպերա, 5 սիմֆոնիա և այլ ժանրի երկեր։ Հանդես է գալիս նաև որպես տեսաբան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png