Սոնատ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնատ (անվանումը ծագել է իտ.՝ sonare բառից, որը նշանակում է «հնչել»), երաժշտական բարդ ժանր։ Սոնատի ժանրը սկսել է զարգանալ XVII դարում: Սոնատը որպես կանոն ստեղծագործություն է մեկ կամ երկու երաժշտական գործիքի համար։ Սոնատներ են գրել Կորելլին, Անտոնիո Վիվալդին, Դոմենիկո Սկարլատին, Յոզեֆ Հայդնը, Մոցարտը, Բեթհովենը, նաև հայ կոմպոզիտորներ: Սոնատը հիմնականում ունենում է երեք կամ չորս մաս: Կան նաև մեկ կամ երկմաս սոնատներ: Եռամաս սոնատի առաջին և երրորդ մասերը սովորաբար արագ տեմպ են ունենում: Դրանց հակադրվում է դանդաղ, քնարական միջին մասը: Սա սոնատի ավանդական ժանրային հատկանիշն է:
Գոյություն ունի նաև երաժշտական ձև, որը կոչվում է սոնատային: