Լուսնի սոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
noicon
noicon
noicon

Բեթհովենի N 14 սոնատն է («Լուսնի», op.N2, Դո դիեզ մինոր)։ Այս սոնատը կոչվում է «Լուսնի», որի առաջին մասի քնարական երազկոտությունը հավանաբար Բեթհովենի ժամանակակիցների մոտ մոտ ասոցացվել է լուսնկա գիշերվա լռության ու խորհրդավորության հետ։

Իսկ Բեթհովենն այն անվանել է «Sonata quasi una fantasia» (սոնատ ֆանտազիայի նման), որը հավանաբար պայմանավորված է նրանով, որ կոմպոզիտորը մասերի հերթականությունը փոխում է, առաջին մասը դանդաղ մասն է, իսկ բուն սոնատային ձևը՝ ֆինալում, այսինքն առաջին մասի փոխարեն սոնատային մասը տեղափոխվում է ֆինալ։

  • «Լուսնի» Սոնատի առաջին մասն աչքի է ընկնում իր քնարականությամբ, տխուր ու թախծոտ բնույթով, որի արտահայտման համար կոմպոզիտորն օգտագործում է շատ լակոնիկ՝ հակիրճ երաժշտական ինտոնացիա, ալիքաձև շարժումով։ Այս մասը գրված է դո դիեզ մինորում, սակայն ընթացքում տեղի են ունենում մոդուլիացիաներ՝ Տոնայնական փոփոխություններ, և ավարտվում է ողբերգական թախիծով։
  • Երկրորդ մասը Alegretto- ն իր սկերցոզային հումորով լուսավորում է նախաբանի մասի թախծոտ տրամադրությունը։ Սա ժամանակավոր շեղում է, կարճատև հանգիստ։ Գրված է Լյա բեմոլ Մաժորում։ Այս մասի զգայական բուռն վերելքն արտահայտվում է սոնատային ձևում։
  • Երրորդ մասի թեմատիկ կորիզը կազմում է առաջին մասի հիմքում ընկած դո դիեզ մինորային ակորդը։ Սա կարելի է համարել բուռն պոռթկում, որն իր գագաթին է հասնում ակորդների հզոր հնչողության պահին։

Օժանդակ պարտիան՝ սոլ դիեզ մինոր, իր մեջ պարունակում է երգայնություն, իսկ Էքսպոզիցիայի (ցուցադրման) վերջին եզրափակիչ ֆրազներում դրսևորվում է հանգստությունը։

Դրան հաջորդող մշակման մեջ առաջ է գալիս դրամատիկական աճի նոր ալիք։ Սոնատային ձևի կոդան ասես վերածվում է երկրորդ մշակման, որը դիտվում է որպես միանգամայն ինքնուրույն բաժին։ Տվյալ դեպքում կոդան նույնիսկ գերազանցում է մշակմանը։ Այն նման է դրամատիկական ֆրազայի, որտեղ իմպրովիզացիոն կերպով փոփոխվելով անցնում են մի շարք հակադիր էպիզոդներ, որտեղ օժանդակը հնչում է ավելի պաթետիկ բնույթով։ Միայն վերջում այդ ամենն ասես ետ է քաշվում և մեծ զսպվածությամբ հնչում են սոնատն ավարտող տոնիկական ակորդները։