Ֆրեդերիկ Շոպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Շոպեն

1835
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Fryderyk Franciszek Chopin
Ծնված 1810 մարտի 1 [1]
{{{2}}} Ժելյազովա Վոլլյա, Լեհաստան
Երկիր ԼեհաստանՖրանսիա
Վախճանված հոկտեմբերի 17, 1849 (39 տարեկան)
{{{2}}} Փարիզ, Ֆրանսիա
Ժանրեր Դասական երաժշտություն
Մասնագիտություն Կոմպոզիտոր, դաշնակահար
Գործիքներ Դաշնամուր

Ֆրեդերիկ Շոպեն (լեհերեն Fryderyk Franciszek Chopin, 1810 մարտի 1[1] - 1849 հոկտեմբերի 17) — լեհ կոմպոզիտոր։ Ծնվել է 1810 թվականին Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլլյա գյուղում։ Նա մեծ երաժիշտ և վիրտուոզ դաշնակահար էր, թեև չէր սիրում համերգներ տալ։

Նա համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից և մանուկ հասակում համարվել էր օժտված դաշնակահար։ Նա հիմնականում ստեղծագործել է դաշնամուրի համար։ Նրա բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործությունները տարբեր ձևերով – մազուրկա, պոլոնեզ, բալլադա, վալս - բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Շումանը ասում էր․

Aquote1.png Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների։ Aquote2.png

Նրա անունը պատկանում է այնպիսի տաղանդավոր երաժիշտների անվան շարքին, ինչպիսիք են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Չայկովսկին։

Նրա երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ»։ Նա օժտված էր բացառիկ մեղեդայնության զգացումով։ Նրա երաժշտությունը բխում էր ինչպես գյուղական հին մեղեդիներից, այնպես էլ իր ժամանակակից քաղաքի երգից ու ռոմանսից։ Նրա պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ։

Շոպենը մի անգամ ասել է որ իր երաժշտության ոգին մի բառով կարելի է արտահայտել Լեհերեն «Ժալ» բառով։

[խմբագրել] Աղբյուրներ և նշումներ

  1. 1,0 1,1 Ըստ մահից հետո գտած եկեղեցական ծննդյան փաստաթղթի՝ փետրվարի 22, սակայն Շոպենը սովորաբար ասում էր, որ ծնվել է Մարտի 1-ին


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով