Ֆելիքս Մենդելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենդելսոնի դիմանկարը, 1839 (հեղինակ` անգլիացի մանրանկարիչ Ջեյմս Ուորեն Չայլդ)

Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի (գերմ. Jakob Ludwig Felix Mendelssohn Bartholdy; 1809թ. փետրվարի 3, Համբուրգ1847թ. նոյեմբերի 4, Լայփցիգ) — գերմանացի երգահան և դիրիժոր (ծագումով հրեա), երրաժշտության մեջ ռոմանտիկական ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Ստեղծել է ամենատարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ` օրատորիաներ, սիմֆոնիաներ, համերգային նախերգանքներ, դաշնամուրի և ջութակի համար գրված կոնցերտներ, կամերային-անսամբլային գործիքային երաժշտական երկեր, տրիոներ, կվարտետներ, կվինտետներ, օկտետներ և այլն: Լայն հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված Մենդելսոնի քայլերգ):

[խմբագրել] Նշանավոր ստեղծագործությունները

  • «Երգեր առանց խոսքի» դաշնամուրային մանրանվագների շարք (ութ տետր, 1830-1845)
  • 5 սիմֆոնիաներ
  • «Ամառային գիշերվա երազը» սիմֆոնիկ նախերգանք
  • Ջութակի կոնցերտ (e-moll)

[խմբագրել] Աղբյուրներ

  • Վ.Ս. Գալացկայա, Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, Պրակ երրորդ, Երևան, 1976

[խմբագրել] Արտաքին հղումներ

Մենդելսոնի ստեղծագործությունների ձայնագրությունները

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով