Գասպարե Սպոնտինի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գասպարե Սպոնտինի (ամբողջական անունն իտ.՝ Gaspare Luigi Pacifico Spontini; 1774թ. նոյեմբերի 14, Մայոլատտի, Անկոնա — 1851թ. հունվարի 24, նույն տեղում), իտալացի երգահան, գրել է օպերաներ, հոգևոր երաժշտություն (մեսսաներ, կանտատներ) և գործիքային ստեղծագործություններ։ Զբաղեցրել է Փարիզում իտալական օպերային թատրոնի (1810—1812) և Բեռլինի օպերային թատրոնի տնօրենի (1820-1841) պաշտոնները։ Իր ստեղծագործություններից առավելապես հայտնի է «Վեստալուհի» օպերան (1807, Փարիզ), որը այսօր էլ երբեմն բեմադրվում է օպերային թատրոններում։ Ազդեցություն է ունեցել ֆրանսիական «մեծ» օպերայի ձևավորման վրա։ Նրա երաժշտության ներգործությունը նկատելի է Ջակոմո Մեյերբերի տեղծագործությունների, ինչպես նաև Վագների վաղ շրջանի «Ռիենցի» օպերայում։