Ֆանտազիա (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը երաժշտության պիեսի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ֆանտազիա (այլ կիրառումներ)։

Ֆանտազիա, գործիքային երաժշտության պիես, որում կարևոր նշանակություն ունի երաժշտական մտքի ազատ զարգացումը, իմպրովիզացիան։

16-րդ դարում կիթառի, լյուտնյայի և ստեղնավոր նվագարանների համար ստեղծվել են պոլիֆոնիկ ֆանտազիաներ՝ նման ռիչերկարին և տոկկաաին։ 17-ից 18-րդ դարերում հաճախ կիրառվել է որպես ֆուգայի, երբեմն՝ սոնատի նախանվագ (Մոցարտի դո-մինոր ֆանտազիան և սոնատը)։ 19-րդ դարում ֆանտազիան մերձեցել է սոնատին (Բեթհովենի դաշնամուրի «Quasi una fantasia» 2 սոնատը, այդ թվում՝ «Լուսնի սոնատը»)։ Հաճախ ֆանտազիաները ստեղծվում են որպես սոնատային ձևի ազատ տարբերակներ (Ռոբերտ Շումանի, Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրի ֆանտազիաները), երբեմն կառուցվածքով մոտիկ են սիմֆոնիկ պոեմին (Ֆրանց Շուբերտի «Թափաոաշրջիկը» դաշնամուրային ֆանտազիա)։

Միաժամանակ տարածում է գտել վիրտուոզ պիեսի ձևով ֆանտազիա, հիմնված օպերաների, բալետների թեմաների (Ֆերենց Լիստի դաշնամուրային ֆանտազիաները Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի թեմաներով և այլն), ժողովրդական երգերի մշակման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png