Բալետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ballet-dancer 01.jpg

Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (XVIդ.) սկսզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը, 1581 թ.) երաժշտական հիմք են հանդիսացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։

Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը։

Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։

Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։

Ժ.Ժ. Նովեր

Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։

Ballet.JPG

Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։

Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։

Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։

Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան»(1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելուհամար։