Դոն Ժուան (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Ժուան-ի Վիեննայում առաջին ներկայացման աֆիշը

Դոն Ժուան կամ Պատժված անառակը (K. 527; իտալերեն՝ Il dissoluto punito, ossia il Don Giovanni), Լորենցո դա Պոնտեի լիբրետտոյով Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկու արարից բաղկացած օպերա կամ "ուրախ դրամա" (dramma giocoso): Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1787թ. հոկտեմբերի 29-ին Պրահայի "Սոսլովնի" թատրոնում: Համարվում է ավստրիացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր մշտական տեղն է զբաղեցնում աշխարհի օպերային թատրոնների խաղացանկում: