Նիկոլո Պագանինի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պագանինի, 1819թ. (Ժան Օգյուստ Դոմինիկ էնգր)
Նիկկոլո Պագանինի (իտալերեն՝ Niccolò (կամ Nicolò) Paganini ) (ծնվ. հոկտեմբերի 27, 1782, Ժնև, մահ. մայիսի 27, 1840, Նիցցա), Իտալացի ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր։ Իր ժամանակի ամենահայտնի և վիրտուոզ ջութակահարն էր։
[խմբագրել] Կենսագրական փաստեր
Նիկոլոն ջենովացի Անտոնիո և Թերեզա Պագանինիների երկրորդ երեխան էր։ Հինգ տարեկանից հայրը նրան սովորեցրել է նվագել ջութակ, վեց տարեկանում նա հիանալի տիրապետում էր գործիքին, իսկ ինը տարեկանում տեղի ունեցավ նրա առաջին համերգը։ 1797 թվականին Պագանինին առաջին անգամ հոր հետ մեկնում է շրջագայությունների:
1839 թվականի Հոկտեմբերին Պագանինին առողջական չափազանց ծանր վիճակում վերադառնում է իր հայրենի Ջենովա: Նա մահանում է Նիցցա քաղաքում 1840 թվականի մայիս 27-ին քաղցկեղից: