Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով (6 (18) մարտի 1844, Տիխվին, Նովգորոդի գուբերնիա — 8 (21) հունիս 1908, Լյուբենսկ կալվածք, Սանկտ Պետերբուրգի գուբերնիա), նշանավոր ռուս երգահան, մանկավարժ, դիրիժոր, հասարակական գործիչ, երաժշտական քննադատ, «Հզոր խմբակի» անդամ: Գրել է 15 օպերա, որոնցից առավել հայտնի են «Ձյունանուշիկը», «Սադկոն», «Ցարի հարսնացուն», «Ասք անտեսանելի քաղաք Կիտեժի և կույս Ֆևրոնիայի մասին», «Ոսկե աքաղաղը», 3 սիմֆոնիա, սիմֆոնիկ ստեղծագործություններ, գործիքային համերգներ, կանտատներ, կամերային, վոկալ և հոգևոր ստեղծագործություններ: Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովը ռուսական դասական երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է: «Հզոր խմբակի» մյուս կոմպոզիտորների նման Ռիմսկի-Կորսակովը պայքարում էր հանուն առաջավոր ժողովրտական ու ռեալիստական արվեստի: Ժողովրտական երգը այն աղբյուրն է, որը սնել է կոմպոզիտորի երաժշտական լեզուն: Իր բազմաբեղուն կոմպոզիտորական գործունեության հետ մեկտեղ Ռիմսկի-Կորսակովը hսկայական մանկավարժական աշխանանք է կատարել: Նա դաստիրակել է մեծ թվով խոշորագույն կոմպոզիտորնորի, ինչպիսիք են`Ա. Հ. Գլազունովը, Ա. Հ. Լյադովը, և ուրիշներ:
[խմբագրել] Կյանքը
[խմբագրել] Մանկություն և պատանեկության տարիներ
Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովը ծնվել է 1844թ. Մարտի 18-ին Նովգորոդի Տիխվին քաղաքում: Ռիմսկի-Կորսակովի բացառիկ երաժշտական ընդունակություններն ի հայտ են գալիս վաղ հասակից:Վեց տարեկան հասակում նա սկսւմ է երաժշտություն սովորել: 1856թ. Ռիմսկի-Կորսակովը ընդունվում է Պետերբուրգի ծովային կորպուս: Երիտասարդ երաժշտի համար կարևոր նշանակություն ունեցավ պարամունքները Ժամանակի երաժիշտ-մանկավարժ Ֆ.Ա. Կանիլլեի մոտ, որը բարձր էր գնահատում ռւսական ազգային ազգային երաժշտությունը: Ֆ.Ա. Կանիլլեն դրական դեր խաղաց ապագա կոմպոզիտորի երաժշտական պատկերացումների ամրապնդման գործում:
[խմբագրել] Օպերաներ
- Պսկովիտյանկա (Псковитянка)
- Մայիսյան գիշեր (Майская ночь)
- Ձյունանուշիկ (Снегурочка)
- Մլադա (Млада)
- Սուրբ Ծննդյան գիշեր (Ночь перед Рождеством)
- Սադկո (Садко)
- Մոցարտ և Սալիերի (Моцарт и Сальери)
- Բոյարուհի Վերա Շելոգա (Боярыня Вера Шелога (пролог к Псковитянке))
- Ցարի հարսնացուն (Царская невеста)
- Հեքիաթ Սալթան թագավորի մասին (Сказка о царе Салтане)
- Սերվիլիա (Сервилия)
- Կաշչեյ Անմահ (Кащей Бессмертный)
- Պան Վոևոդա (Пан воевода)
- Ասք անտեսանելի քաղաք Կիտեժի և կույս Ֆևրոնիայի մասին (Сказание о невидимом граде Китеже и деве Февронии)
- Ոսկե աքաղաղ (Золотой петушок)