Սկերցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկերցո (իտալերեն` scherzo, բառացի՝ կատակ), XVI — XVII դարերում Իտալիայում կատակային, կայտառ բնույթի տեքստով միաձայն և բազմաձայն ոկալ պիեսների տարածված անվանում։ XVII դարի․ սկզբից կապրիչչոյին մոտիկ գործիքային պիես։ Հաճախ՝ գործիքային սյուիտի, իսկ XVIII դարի․ վերջից սոնատասիմֆոնիկ ցիկլի (սիմֆոնիայի, սոնատի, կվարտետի, երբեմն՝ կոնցերտի) մասերից մեկը՝ որպես կանոն՝ 3-րդը (փոխարինել է նախկին մենուետին)։ Սկերցոյին բնորոշ են՝ եռամաս չափ, արագ տեմպ, երաժշտ․ մտքերի ազատ հաջորդում։ Հաճախ կապված է հումորի (կատակից մինչև գրոտեսկ) արտահայտման հետ։ Սկերցոն գրվում է ռեպրիզային եռամաս ձևով, ավելի հանդարտ բնույթի միջին մասով՝ տրիոյով։ Սկերցոյի դասական տեսակը հաստատվել է Լ․ Բեթհովենի ստեղծագործության մեջ, իրենց սոնատասիմֆոնիկ ցիկլերում լայնորեն կիրառել են Ֆ․ Շուբերտը, Ֆ․ Մենդելսոնը, Ա․ Բրուքները, Պ․ Ւ․ Չայկովսկին, Ն․ Ցա․ Մյասկովսկին, Ս․ Ս․ Պրոկոֆևը, Դ․ Դ․ Շոստակովիչը։ Ռոմանտիզմի դարաշրջանի երաժըշտության մեջ Սկերցո․ վերստացել է ինքնուրույն երաժշտության․ պիեսի նշանակություն (Ռ․ Շուման, Ֆ․ Շոպեն, Ցո․ Բրամս և ուրիշներ)։ Նվագախմբի համար Սկերցոներ են գրել Ֆ․ Մենդելսոնը, Պ․ Դյուկան, Մ․ Պ․ Մուսորգսկին և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png