Ֆուգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուգա (իտալ. fuga, լատ․ fuga — վազք, փախուստ), բարդ իմիտացիոն պոլիֆոնիկ երաժշտական ձև, որը հիմնված է բոլոր ձայներում մեկ կամ մի քանի թեմաների բազմակի անցկացումների և զարգացման վրա։ Ֆուգան լինում է պարզ (մեկ թեմայով) և բարդ՝ երկու (կրկնակի ֆուգա) կամ 3 (եռակի ֆուգա) թեմաներով։

Ֆուգայիի ձևը մեծ զարգացում է ստացել Յոհան Սեբաստիան Բախի և Գ․ Ֆ․ Հենդելի ստեղծագործության մեջ, լայնորեն կիրառվել արևմտաեվրոպական, ռուս դասականների, XX դ․ կոմպոզիտորներ Պաուլ Հինդեմիթի, Դ․ Դ․ Շոստակովիչի և այլոց երկերում։ Ֆուգայի ձևին դիմել են նաե հայ կոմպոզիտորները (Ա․ Սպենդիարյան, Ա․ Խաչատրյան, Ք․ Քուշնարյան, Ա․ Բաբաջանյան, Ա․ Հարությունյան, Է․ Միրզոյան, Գ․ Հախինյան, Դ․ Չեբոտարյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png