Անտոն Բրուքներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Անտոն Բրուքներ | |
Anton Bruckner |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | սեպտեմբերի 4, 1824 Անսֆելդեն, Ավստրիա |
| Վախճանված | 30 հոկտեմբերի 1896 (72 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ |
| Գործիքներ | երգեհոն |
| Գործունեություն | 1864 - 1896 |
Անտոն Բրուքներ (գերմաներեն՝ Anton Bruckner; 1824թ. սեպտեմբերի 4, Անսֆելդեն, Վերին Ավստրիա — 1896թ. հոկտեմբերի 11, Վիեննա) — ավստրիացի երգահան, երգեհոնահար և երաժշտության մանկավարժ: Առաջին հերթին հայտնի է իր սիմֆոնիաներով, մեսսաներով և մոտետներով: Նրա սիմֆոնիաները համարվում են երաժշտության մեջ ավստրո-գերմանական ռոմանտիզմի եզրափակիչ դրսևորում շնորհիվ իրենց հարուստ հարմոնիկ լեզվի, բարդ պոլիֆոնիայի և երկար տևողության:
[խմբագրել] Ստեղծագործական ժառանգությունը
Երգահանի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը: Առաջին նշանակալից ստեղծագրծությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկան հասակում: Ճանաչումը եկել է ուշ, երբ երգահանը շուրջ 60 տարեկան էր: [1]
Ստեղծագործություններ
- 11 սիմֆոնիա, այդ թվում՝ 2-ը առանց համարի
- հոգևոր երաժշտություն (Ռեքվիեմ (1849); Մագնիֆիկատ (1852); 3 մեծ մեսսաներ, Te Deum (1884), սաղմոսներ, մոտետներ և այլն)
- աշխարհիկ խմբերգեր
- երգեհոնի համար ստեղծագործություններ
- լարային քառյակ (1879):[2]