Մոտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոտետ (ֆր.՝  motet, < mot —բառ,ասույթ, պատվիրան), բազմաձայն վոկալ երաժշտության ժանր։ Ծագել է XII դ․ Ֆրանսիայում; Սկզբում 2—3-ձայնանի ստեղծագործություն էր, որում լատ․ տեքստով երգվող կաթոլիկական խորալին (ներքևի ձայնում) զուգակցվում էին ֆրանս․ խոսակցական լեզվով, հաճախ սիրային կամ կատակային, երգեր (վերևի ձայներում)։ Կաթոլիկ եկեղեցին պայքարել է նման Մոտետների դեմ (Ցոհան XXII պապի դեկրետը, 1322) և դրանց հակադրել (XVդարից) Մոտետի մի այլ տեսակ՝ միասնական լատ․ տեքստով։ XV դարից Մոտետ են անվանել երգի համեմատությամբ ավելի զարգացած, ամեն մի հանդիսավոր վոկալ ստեղծագործություն։ XVIդ. Օ․ Լասսոյի, Ջ․Գաբրիելլի, Պալեստրինայի Մոտետներում մշակվել է ա կապելլա երգեցողության պոլիֆոնիկ ոճը։ XVII դ․ Իտալիայում սկզբնավորվել է մենակատարային (գործիքային նվագակցությամբ) Մոտետ ժանրի զարգացման գագաթը Յո․ Ս․ Բախի խմբերգային Մոտետներն են, որ իրենց տեսակով մոտեցել են կանտատին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png