Ալտ
Ալտ. լարային աղեղնավոր երաժշտական գործիք, ջութակների ընտանիքից (ջութակ, թավջութակ,կոնտրաբաս). Գտնվում է ջութակի և թավջութակի միջև: Նվագախմբերի (10-14) և լարային կվարտետնէրի (1) անբաժան մասն է կազմում , նաև օգտագործվում է որպես մենակատար գործիք:
[խմբագրել] Համառոտ նկարագրություն
Ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի դո, փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, առաջին օկտավայի լյա). Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն: Չափսը կարող է լինել 37-42 սմ (դեկայի երկարությունը): Նվագելու ժամանակ գործիքը պահում են ուսի վրա:
[խմբագրել] Պատմությունը
Ծագել է մոտ XV դարում, մեկ այլ ՝ վիոլա ընտաքի գործիքներից. Այդտեղից էլ գալիս է անվանումը. Ծագումով ՝ ջութակների ընտաքի ամենահին գործիքն է. Առաջին դասական տեսակները մշակվել են Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում. Իտալական վարպետները՝ Ստրադիվարիուսը և Գուարներին, ստեղծել են անզուգական և անգերազանցելի գործիքներ.Ալտը նվագախմբերի ( 10-14) և լարային կվարտետնէրի (1) անբաժան մասն է կազմում. Ալտի համար գրվել են շատ սոնատներ, կոնցերտներ, կապրիսներ. Փոխադրվել են Նիկոլո Պագանինիի 24 կապրիսները ջութակի համար, Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի սյուիտները և ջութակի սոնատները և այլ հանրահայտ գործեր.
[խմբագրել] Կատարողները
Հանրահայտ կատարողներն են Յուրի Բաշմետը, Քիմ Քաշքաշյանը, Կլոդ Լըլոնը, Լ. Թըրթիսը, Փրիմրոուզը, Տ. Ցիմմերմաննը, Ժ. Կոզեն և այլոք: