Յուրի Բաշմետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշմետը Վլադիմիր Պուտինի հետ

Յուրի Աբրահամիչ Բաշմետը(ծն՝ 24 հունվարի, 1953թ.) Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ծնված ալտահար և դիրիժոր է, "Նոր Ռուսաստան" սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

Կենսագրություն [խմբագրել]

Յու. Բաշմետը ծնվել է 1953 թ. հունվարի 24 Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում՝ Աբրամ Բորիսովիչ Բաշմետի և Մայա Զինովյեվնա Բաշմետի ընտանիքում: Մոր ցանկությամբ սկսել է ջութակ նվագել, բայց այդպես էլ չի սիրել ջութակը: Մանուկ ժամանակ տարված է եղել կիթարով:

1971-1976 թթ. սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում: Ընկերոջ խորհրդով ջութակից փոխվել է ալտի: Առաջին ալտի ուսուցիչն է եղել Վադիմ Բորիսովսկին, որի մահից հետո 1972 թ. փոխադրվել է Ֆյոդոր Դրուժինի դասարանը:

1975 թ. Բուդապեշտում Ալտահարների միջազգային մրցույթում գրավել է 2-րդ մրցանակը և 1976 թ. առաջին մրցանակը Մյունիխում անցկացվող միջազգային երաժշտության մրցույթում:

1970-80-ական թթ.. հանդես է եկել որպես մենակատար: Հանդես է եկել նաև Ռ. Բարշայի կամերային նվագախմբի հետ:Մենահամերգներ է ունեցել աշխարի տարբեր ծայրերում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում :

Ունեցել է համատեղ համերգներ այնպիսի հանրահայտ դիտիժորների հետ ինչպիսիք են Ռաֆաել Կուբելիկը, Մտիսլավ Ռոստրոպովիչը, Բեռնարդ Հեիտինգը և այլոք:

Այժմ նա համերգներ է ունենում Մարթա Ագրերիխի, Նատալիա Գութմանի, Աննա-Սոֆի Մուտտերի, Օլեգ Կոգանի, Վիկտոր Տրետիակովի, Շլոմո Միտցի և ալյ հանրահայտ կատարողների հետ:

1985 թվականից հանդես է գալիս նաև որպես դիտիժոր: Բաշմետը "Նոր Ռուսաստան" նվագախմբի գլխավոր դիրիժորն է, կազմել է բազմաթիվ երիտասարդական և ուսանողական նվագախմբեր: Հիմնականում նա հանդես է գալիս իր իսկ կազմած "Մոսկվայի սոլիստներ" կամերային նվագախմբի հետ՝ որպես մենակատար և դիրիժոր:

20-րդ դարի և ժամանակակից շատ կոմպոզիտորներ իրենց ալտի համար գրված կոնցերտները նվիրել են Բաշմետին: Նա նվագում է Պաոլո Տեստորեի 1758 թ. ալտը: