Ալտ (լարային նվագարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալտ
Ալտ
Որակավորում

Լարային աղեղնավոր երաժշտական գործիք

Դիապազոն
Range viola.png
Կից գործիքներ
ջութակ, վիոլա, թավջութակ, կոնտրաբաս
Ալտ գործիքը Վիքիպահեստում

Ալտ. լարային աղեղնավոր երաժշտական գործիք, ջութակների ընտանիքից (ջութակ, թավջութակ,կոնտրաբաս). Գտնվում է ջութակի և թավջութակի միջև։ Նվագախմբերի (10-14) և լարային կվարտետների (1) անբաժան մասն է կազմում, նաև օգտագործվում է որպես մենակատար գործիք։

Համառոտ նկարագրություն[խմբագրել]

Ունի չորս լար։ Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի դո, փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, առաջին օկտավայի լյա)։ Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն։ Չափսը կարող է լինել 37-42 սմ (դեկայի երկարությունը)։ Նվագելու ժամանակ գործիքը պահում են ուսի վրա։

Պատմություն[խմբագրել]

Ծագել է մոտ XV-րդ դարում, մեկ այլ ՝ վիոլա ընտանիքի գործիքներից։ Այդտեղից էլ գալիս է անվանումը։ Ծագումով ՝ ջութակների ընտանիքի ամենահին գործիքն է։ Առաջին դասական տեսակները մշակվել են Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում. Իտալական վարպետները՝ Ստրադիվարիուսը և Գուարներին, ստեղծել են անզուգական և անգերազանցելի գործիքներ։ Ալտը նվագախմբերի (10-14) և լարային կվարտետնէրի (1) անբաժան մասն է կազմում։ Ալտի համար գրվել են շատ սոնատներ, կոնցերտներ, կապրիսներ։ Փոխադրվել են Նիկոլո Պագանինիի 24 կապրիսները ջութակի համար, Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի սյուիտները և ջութակի սոնատները և այլ հանրահայտ գործեր։

Կատարողներ[խմբագրել]

Ալտ նվագող երաժշտին անվանում են ալտահար։

Հանրահայտ ալտահարներիցներ.