Նոբուկո Իմեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոբուկո Իմաիից)
Նոբուկո Իմեյ
ճապ.՝ 今井信子
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1943(1943-03-18)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա[1]
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Եյլի համալսարան, Տոհո Քաուկեն երաժշտական դպրոց և Toyo Eiwa Jogakuin?
Մասնագիտությունվիոլինահար, համալսարանի դասախոս և կոնցերտմայստեր
ԱշխատավայրԱմստերդամի կոնսերվատորիա և Դետմոլդի երաժշտական բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
 Nobuko Imai Վիքիպահեստում

Նոբուկո Իմաիան (անգլերեն՝ Nobuko Imai, ճապոներեն՝ 今井信子, մարտի 18, 1943(1943-03-18)[1], Տոկիո, Ճապոնիա[1]), ճապոնացի հանրահայտ ալտահարուհի է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում սովորում է Տոհոյի երաժշտական դպրոցում, այնուհետև վարպետանում է Յեյլի համալսարանում և Ջուլլիարդի դպրոցում։ Գրավելով Ժնևի և Մյունխենի մրցույթների առաջին մրցանակները նա սկսում է իր սոլո կարիերան 1969 թվականից։ Այժմ Իմաիանը տալիս է վարպետության դասեր, դասավանդում է միաժամանակ տարբեր կոնսերվատորիաներում։ Նա տարվա մեջ մի քանի անգամ վերադառնում է Ճապոնիա և այնտեղ մասնակցում է տարբեր մրցույթների, որպես ժյուրի։

Նա ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Վիեննայի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Լոնդոնիկ Սիմֆոնիկ Նվագախումբ, Ստոկհոլմի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Չիկագոյի սիմֆոնիկ Նվագախումբ, Բոստոնի Սիմֆոնիկ Նվագախումբ, Ռադիո Ֆրանսի Ֆիլհարմինիկ Նվագախումբ և այլն։

Որպես կամերային երաժշտության կատարող հանդես է եկել Իսահակ Շտերնի, Իթցակ Պերլմանի, Գիդոն Կրեմերի, Յո-Յո Մայի և այլ կատարողների հետ։ Նոբուկո Իմաիան նվագում է 1690 թվականի Անդրեա Գվարներիի պատրաստած ալտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #134414063 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոբուկո Իմեյ» հոդվածին։