Վիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոլա

Վիոլա, (իտալերեն viola), միջին դարերում ռոմանական երկրներում տարածված լարային աղեղնավոր գործիքների ընդհանուր անվանումը։ Վիոլաները ունեցել են հարթ հատակ, թեք կողեր, լայն՝ լադերով գրիֆ, 5—7 լար, լարվել են կվարտաներով (միջում՝ տերցիայով)։ Նվագելիս պահել են ուղղաձիգ դիրքով։ Վիոլան տարածում է գտել XVI դարում Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Տարբերվել են դիսկանտային, ալտային, տենորային (փոքր բասային, անվանական նաև վիոլա դա գամբա կամ ուղղակի գամբա), մեծ բասային և կոնտրաբասային վիոլաներ։ Կիրառվել է որպես մենակատարային, անսամբլային և նվագախմբային գործիք։ 17-րդ դարում վիոլաները դուրս են մղվել ջութակի ընտանիքի գործիքների կողմից։ Միաժամանակ հայտնվել են վիոլաների նոր տարատեսակներ՝ ռեզոնանսային լարերով (վիոլա-բաստարդա, վիոլա դ’ ամորե կամ վիոլ դ’ ամուր, վիոլա դի բարդոնե կամ բարիտոն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png