Քիմ Քաշքաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Քիմ Քաշքաշյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է օգոստոսի 31, 1952 (1952-08-31) (62 տարեկան), Դետրոյթ, Միչիգան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր դասական երաժշտություն
Կապված Gidon Kremer, Yo Yo Ma, Vienna Philharmonic, Nikolaus Harnoncourt

Քիմ Քաշքաշյան (անգլ.՝ Kim Kashkashian, 1952թ. օգոստոսի 31, Դետրոյթ), հայազգի ամերիկյան ալտահար։ Քիմ Քաշքաշյանն իր սերնդի առավել հայտնի, կայացած երաժիշտներց է։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Դեթրոյթում, ալտ է սովորել Քարեն Թաթլի և լեգենդար ալտահար Ուոլթեր Թրամփլերի մոտ՝ Բալթիմորի Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում։ Քաշքաշյանն իր գործիքի համար նոր երկերի ստեղծման երդվյալ կողմնակիցն է։ Քաշքաշյանը հաճախակի մասնակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին, այդ թվում՝ Մարլբորոյի, Զալցբուրգի, Լոքենհաուսի և Սթավանգերի փառատոներին։ Նա համագործակցել է Ֆելիքս Գալիմիրի, Ռոբերտ Լևինալի, Քիթ Ջարեթի, Գիդոն Քրեմերի, Դանիել Ֆիլիպսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշյանը ձայնագրվել է ՙՍոնիի՚ համար և երեք տասնամյակ տևող համագործակցություն ունի Գերմանիայի ECM ֆիրմայի հետ։ Բրամսի սոնատների նրա ձայնագրությունը Ռոբերտ Լևինի հետ 1999-ին արժանացել է Էդիսոն մրցանակին։ 2000-ի հունիսին թողարկվել են Բարտոկի, Էոտվեոշի և Կուրտագի նրա ձայնագրությունները և արժանացել 2001 թ. Կաննի դասական մրցանակին՝ նվագախմբի հետ մենակատարի պրեմիերային ձայնագրության համար։ Քաշքաշյանի լայնածավալ մանկավարժական աշխատանքներն ընդգրկում են դասավանդումը Բլումինգթոնի Ինդիանա համալսարանում և Ֆրայբուրգի ու Բեռլինի կոնսերվատորիաներում (Գերմանիա)։ 2000-ի սեպտեմբերին նա սկսել է ալտ և կամերային երաժշտություն ուսուցանել Նոր Անգլիայի կոնսերվատորիայում (Բոստոն)։

Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ՝ Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ։ Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum և 92nd Street "Y"), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում և Լոս Անջելեսում։

Համագործակցել է կոմպոզիտորներ Գուբայդուլինայի, Պենդերեցկու, Գիա Կանչելիի, Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Պյարտի, Բերիոյի և Էթվոշի հետ։

Նրա կամերային համերգների գործընկերներն են դաշնակահար Ռոբերտ Լևինը և հարվածային գործիքների հայտնի կատարող Ռոբին Շուլկովսկին։ Հանդես է եկել the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ների հետ, ինչպես նաև եզակի կազմ ունեցող՝ Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան և Յո-Յո Մա քառյակով։

2013 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» կատեգորիայում։ [1][2][3]

Ընտրյալ ձայնասկավառակներ[խմբագրել]

  • 1975 Asturiana
  • 1986 Elegies
  • 1995 Ulysses' Gaze Soundtrack
  • 2000 Hommage à Robert Schumann
  • 2000 Lachrymae
  • 2000 Bartok / Eötvös / Kurtág
  • 2001 Mozart - Kremer / Kashkashian / Yo-Yo Ma
  • 2002 Voci, Naturale
  • 2003 Hayren
  • 2004 Monodia
  • 2009 Neharot

Քաշքաշյանը կինոյում[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]