Գիդոն Կրեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիդոն Կրեմերը (լատվիերեն` Gidons Krēmers, անգլերեն՝ Gidon Kremer ) լատվիացի ջութակահար է, որը ծնվել է 1947 թվականի փետրվարի 27-ին Ռիգայում:

Կյանքը[խմբագրել]

Կրեմերը ծնվել է Ռիգայում: Նրա հայրը հրեա էր, իսկ մայրը ուներ լատվիական և շվեդական ծագում: Իր առաջին երաժշտական դասերը նա առել է իր հորից և պապից, որոնք իրենց հերթին պրոֆեսիոնալ ջութակահարներ էին: Նա սկզբում սովորել է Ռիգայում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ որ սովորել է Մոսկվայի Կոնսերվատորիայում՝ Դավիդ Օյստրախի դասարանում: Թագուհի Եղիզաբեթի Երաժշտական Մրցութում և Մոսկվայում անցկացվող Չայկովսկու Անվան Միջազգային Մրցույթում նա գրավել է առաջին մրցանակները: Մոնրեալի ջութակահարների մրցույթում նա գրավել է երկրորդ մրցանակը, իսկ Պագանինիի անվան ջութակահարների մրցույթում կրկին առաջին մրցանակը: Այս մրցույթներում գրաված մրցանակները նրան հնարավորություն են տալիս սեփական կարիերա սկսկելու: Նա ելույթ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա տալիս է վարպետության դասեր և մասնակցում է տարբեր երաժշտական ֆեստիվալների՝ Ֆերբիե(Շվեյցարիա), Զալցբուրգի ֆեստիվալ, Մյունխենի ֆեստիվալ և այլն: Նա հանդես է գալիս բազմաթիվ երաժիշտների հետ նաև կամերային երաժշտության ասպարեզում՝ Մարթա Արգերիխ, Միշա Մաիսկի, Յո-Յո Մա, Յուրի Բաշմետ, Քիմ Քաշքաշյան, Կլեմենս Հագեն և այլոք: Կրեմերը կատարարում է տարբեր ժամանակաշրջանների և տարբեր ժանրերի երաժշտություններ՝ Վիվալդիից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ: 1983 թվականին գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի մասին նկարահանված ֆիլմում Գիդոն Կրեմերը կատարել է ջութակահար Նիկոլո Պագանինիի դերը և նվագել է ֆիլմում հնչող երաժշտական մասերը: Այժմ նա բնակվում է Գերմանիայում: Կրեմերը կատարել է բազմաթիվ ձայնագրություններ:

Գործիքները[խմբագրել]

Այսօր Գիդոն Կրեմերը ունի հիմնական երեք գործիք՝ 1641 թվականի Նիկոլո Ամատի, 1730 թվականի Գվարներիուս դել Ջեզու և 1734 թվականի Ստրադիվարիուսի "Բարոն Ֆեիլիշ" անունով ջութակը: