Ամատի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամատի (իտալերեն` Amati), Կրեմոնա քաղաքում բնակվող աղեղնավոր գործիքների վարպետ ընտանիք (շուրջ 1520–1740): Տոհմի հիմնադիրն է Անդրեա Ամատին (շուրջ 1520 – շուրջ 1580թթ.): Նրա ուսուցիչներն անհայտ են: Անդրեայի ժամանականիցները Բրեշիայից երկու վարպետներ էին` Գասպարո դի Սալոն և Ջովանի Մաջինին: Այս երեք վարպետները համարվում են ժամանակակից տիպի առաջին ջութակների ստեղծողները: