Անտոնին Դվորժակ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Դվորժակ (չեխերեն՝ Antonín Leopold Dvořák) (սեպտեմբերի 8, 1841, Nelahozeves - 1904, մայիսի1, Պրահա), նշանավոր չեխ (բոհեմիացի) երգահան: Նրա առավել հայտնի գործերից են և այսօր էլ լայնորեն կատարվում են «Ջրահարսը» օպերան, սիմֆոնիա թիվ 9 «Նոր աշխարհից», «Սլավոնական պարեր» սիմֆոնիկ ստեղծագործությունը, «Ամերիկյան» լարային քառյակը, թավջութակի համար կոնցերտը և այլն։