Արպեջիոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արպեջիոնե (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ Arpeggione), լարային երաժշտական գործիք, որը լարված է ինչպես կիթառը, բայց նվագվում է ինչպես թավջութակը՝ աղեղով և գետնին հենած։

Արպեջիոնեն ստեղծել է վիեննական վարպետ Յոհան Գեորգ Շթաուերը 1823 թվականինի։ Այն ժամանակին վայելել է մեծ համբավ, բայց քիչ կոմպոզիտորներ են այս գործիքի համար ստեղծագործել։ Ամենահայտնին անշուշտ Ֆրանց Շուբերտի լա մինոր սոնատան է արպեջիոնեի և դաշնամուրի համար, որը այսօր հիմականում նվագում են ալտահարները։

Ժամանակակից կոմպոզիտորները ցանկանում նե որքան հնարավոր է շատ կարևորություն տալ այս գործիքին։

Արտաքին հղումներ[խմբագրել]