Սթենլի Կուբրիկ
| Սթենլի Կուբրիկ | |
|---|---|
ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, պրոդյուսեր |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Stanley Kubrick |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 26, 1928 |
| Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | մարտի 7, 1990 |
| Վախճանի վայր՝ | Հարթֆորդշիր, Անգլիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1951-1999 |
| Ամուսին՝ | Տոբե Էտտե Մետց |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Օսկար, Ոսկե Գլոբուս, BAFTA |
| Կայք՝ | http://www.visual-memory.co.uk/amk |
Սթենլի Կուբրիկ (անգլերեն՝ Stanley Kubrick, 1928 հուլիսի 26 – 1999 մարտի 7), ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր: Նրա նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը դարձել են կուլտային:
Բովանդակություն |
[խմբագրել] Մանկությունը
Ծնվել է Նյու Յորքում, հրեա ընտանիքում: Հայրը` Հակոբը, եկել եր Արևելյան Գալիցիայից և աշխատել, որպես վիրաբույժ: Մայրը` Գերտրուդան, տնային տնտեսուհի էր: Սթենլին մանուկ ժամանակ ապրել է Բրոնքսում, Քլինթոն պողոտայի 2160 բնակարանում:
Սթենլիի հայրը տասներկու տարեկանում նրան սովորեցրել էր շախմատ խաղալ, ինչը և մնաց նրա տարերքը կյանքի ողջ ընթացքում: Տասներեք տարեկանից նա ուներ լուսանկարչական ապարատ և այդ ժամանակից սկսած նա ունեցավ ևս մեկ հետաքրքիր զբաղմունք` լուսանկարչությունը: Պատանի տարիքում Կուբրիկին հետաքրքրում էր ջազը և նա նույնիսկ փորձել էր սկսել իր կարիերան որպես թմբկահար:
1948 թվականի մայիսի 29-ին (Look ամսագրում աշխատելու տարիներին) Կուբրիկը ամուսնացել է Տոբե Էտտե Մետցի հետ (ծնված 1930 թ): Նրանք միասին բնակվում էին Գրինվիչ-Վիլլիջում: 1951 թվականին ամուսնալուծվել են:
Անգլիայում բնակված տարիներին Կուբրիկը նաև եկամուտ էր վաստակում հանդես գալով տարբեր շախմատային ակումբներում:
[խմբագրել] Կրթությունը
Կուբրիկը դպրոց գնացել է Վիլյամ Հովարդ Տաֆտում, որտեղ սովորել է 1941-ից 1945 թվականը: Նա աղքատ աշակերտ էր, 1945 թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, սակայն նրա ցածր գնահատականները թույլ չեն տվել նրան ունենալ բարձրագույն կրթություն: Հետագայում Կուբրիկը պատմելով իր դաստիարակության եւ կրթության մասին, նշել է, որ դպրոցում իրեն ոչինչ չէր հետաքրքրում։ Ծնողները ուղարկեցին Լոս Անջելես՝ այնտեղ գտնվող հարազատների մոտ մեկ տարի ապրելու համար, հուսալով, որ այն կօգնի իր ակադեմիական աճին:
[խմբագրել] Գործունեությունը
Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել Ամերիկյան և համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա: Նրան հաճախ անվանել են «դաժան հանճար»: Կուբրիկի ֆիլմերի մեծ մասը հիմնված է գրական աղբյուրների վրա, նկարահանված է մեծ տեխնիկական հմտություններով և լի սրամիտ լուծումներով: Նրա ռեժիսորական ձեռագրի առանձնահատկություններից են խոշոր պլանով նկարահանումները ժողովրդական եւ դասական երաժշտության համարձակ օգտագործումը: Սթենլի Կուբրիկը հազվադեպ է բացահայտ խոսել իր անձնական կյանքի մասին, ինչը առիթ է տվել նրա մասին բազմաթիվ առասպելների ու լուրերի: Նրան շատերը համարել են դաժան և խելագար, սակայն նրա մահից հետո, նրա ընտանիքը եւ ընկերների հերքել են նրա մասին այսպիսի փաստերը: Կուբրիկը վախենում էր օդային ուղևորությունից, այն բանից հետո, երբ նա վթարի ենթարկվեց 1950 թվականին: ԱՄՆ-ից տեղափոխվելով Անգլիա, նա հազվադեպ է լքել այդ երկիրը իր կյանքի վերջին քառասուն տարիների ընթացքում:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով նկարահանել է 16 ֆիլմ, 11 ֆիլմի սցենարի հեղինակ է, 11 ֆիլմի պրոդյուսեր, 4 ֆիլմի մոնտաժող:
[խմբագրել] Մրցանակներ և փաստեր
Ավելի քան 30 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 47 մրցանակի:
Այդ թվում` 1 Օսկար, ներկայացված է եղել ևս 8 անգամ, 2 BAFTA, Դավիթ դի Դոնատելլի անվան 3 մրցանակ, 4 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի լավագույն ռեժիսոր անվանակարգում: Վենետիկի միջազգային կինոփառատոնի դափնեկիր, 2 անգամ ներկայացվաել է Սեզար մրցանակի:
- Նրա ֆիլմերից 4-ը` («Սպարտակ», «Դոկտոր Սթրենջլավ», «2011 թվականի տիեզերական ոդիսականը», «Լարովի նարինջ») տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում Կուբրիկն ներկայացված է 3 ֆիլմով («Սպարտակը» որպես էպիկական ֆիլմ և «2011 թվականի տիեզերական ոդիսականը» և «Լարովի նարինջ» ֆիլմերը որպես գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմ)
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ առկա է Կուբրիկի 8 ֆիլմ («Սպանություն», «Փայլատակում», «Փառքի արահետներ», «Բարրի Լինդոն», «Դոկտոր Սթրենջլավ», «2011 թվականի տիեզերական ոդիսականը», «Լարովի նարինջ», «Ամբողջապես մետաղական թաղանթ»)