Օրսոն Ուելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրսոն Ուելս
Orson welles sm 3c19765v.jpg
ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, թատերական գործիչ, ռադիոհաղորդավար
Բնագիր ԱԱՀ՝ George Orson Welles
Ծննդյան օր՝ մայիսի 6, 1915
Ծննդավայր՝ Քենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ
Վախճանի օր՝ հոկտեմբերի 10, 1985
Վախճանի վայր՝ Լոս Անջելես, ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Աշխատանք՝ 1934-1985
Ամուսին՝ Պաոլա Մորի

Վիրջինիա Նիկոլսոն
Ռիտա Հեյուորթ

Կայք՝ http://www.wellesnet.com/

IMDb-ում էջ

Ջորջ Օրսոն Ուելս (մայիսի 6 1915- հոկտեմբերի 10 1958), ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռադիոհաղորդավար, օպերատոր, մոնտաժող: Նրա ֆիլմերը աչքի են ընկնում ստեղծագործական և տեխնիկական հետաքրքիր լուծումներով:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Օրսոն Ուելսը ծնվել է ԱՄՆ-ում Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում: Հայրը` Ռիչարդ Ուելսը գործարանների ցանցի սեփականատեր էր, մայրը Բեատրիս Իվը դաշնակահարուհի էր և սուֆրաժիստուհի: Մանուկ ժամանակից երեխայի մոտ նկատվում էր մտավոր զարգացած ընդունակություններ և ստեղծագործական ձիրք, նա նվագու էր դաշնամուրի վրա, զբաղվում նկարչությամբ և այլն:

Ընդամենը 3 տարեկան էր, երբ հայտնվեց Չիկագոյի Օպերայի բեմում Սամսոն և Դալիլա ներկայացման մեջ, որին հաջորդեց ևս մի երեխայի դեր Madame Butterfly ներկայացման մեջ: Մայրը հանկարծամահ է լինում 1924 թվականին 43 տարեկան հասակում, ինչը ծանր ազդեցություն է ունենում պատանի Օրսոն Ուելսի վրա: Ուլեսների ընտանիքի հին բարեկամներից մեկը` դոկտոր Մաուրիս Բեռնստայնը, խթանում է երեխայի սերը թատրոնի հանդեպ, ով նրան նվիրում է լապտեր և մի տուփ ներկ, որոնցով Օրսոնը տիկնիկային թատրոնում ստեղծում է կերպարներ և ինքնուրույն կատարում է փոքրիկ բեմադրություների:

Դպրոցն ավարտելուց հետո կրթություն է ստանում է Վիսկոնսինի Մեդիսոն քաղաքի համալսարաններում և խաղում է նաև համալսարանի սիրողական թատրոնի խմբի կազմում: 1930 թվականին մահանում է նաև հայրը և Օրսոնը մնում է դոկտոր Մաուրիս Բեռնստայնի խնամքի տակ:

1947 թվականին լքում է Հոլիվուդը և հաստատվում Եվրոպայում, ինչպես ինքն է նշում «հանուն ազատության», սակայն հետագայում այնուամենայնիվ քանի անգամ այցելում է ԱՄՆ: 1979 թվականին Օրսոն Ուելսը փորձում է ստեղծել սեփական հեռոստաշոուն և նկարահանում է մի քանի հաղորդում «Օրսոն Ուելսի շոուն» անունով, սակայն այդ նախագիծը չի թողարկվում հեռուստատեսությամբ: Նույն ժամանակ նա նաև նկարահանվում է գինու գովազդային հոլովակներում:

Երեք անգամ ամուսնացած է եղել Պաոլա Մորիի հետ (մեկ երեխա), թատրոնի դերասանուհի Վիրջինիա Նիկոլսոն (մեկ երեխա) և կինոդերասանուհի Ռիտա Հեյուորթ (մեկ երեխա): 1985 թվականի հոկտեմբերի 10-ին Ուելսը տալիս է իր վերջին հարցազրույցը Մերվ Գրիֆֆինի շոուում և հարցազրույցի ավարտից երկու ժամ անց մահանում սրտի կաթվածից Հոլիվուդում գտնվող իր առանձնատանը:

կադր «Քաղաքացի Քեյնը» ֆիլմից

[խմբագրել] Կարիերան և մրցանակները

Իր առաջին դերը կատարել է 1934 թվականին իր ռեժիսորությամբ և իր սցենարով նկարահանված «Սրտի ժամանակաշրջանը» ֆիլմում: Իսկ Եվրոպայում առաջին դերը 1949 թվականին նկարահանված ամերիկա-իտալական «Սև մոգություն» ֆիլմում էր:

Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 մրցանակ և ներկայացվել ևս 9 մրցանակի

  • 3 անգամ ներկայացվել է Օսկարի և և ստացել երկու Օսկար, լավագույն սցենար անվանակարգում 1942 թվականին Քաղաքացի Քեյնը ֆիլմի համար (նույն ֆիլմի համար ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում) և 1971 թվականին կինոյում ունեցած մեծ ներդրման համար
  • Բեռլինի, Կաննի, Վենետիկի և այլ կինոփառատոնների մրցանակակիր
  • մեկ անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի և այլն

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 16-րդ տեղում:

[խմբագրել] Ֆիլմագրություն

Օրսոն Ուելսը «F for Fake» ֆիլմում

Խաղացել է մոտ 110 ֆիլմում, 45 ֆիլմի ռեժիսոր է, 42 ֆիլմերի սցենարի հեղինակ:
Առավել նշանավոր ֆիլմերն են.

  • 1941 — Քաղաքացի Քեյնը / Citizen Kane
  • 1942 — Հիանալի Էմբերսոնները/ The Magnificent Ambersons
  • 1943 — Ջեյն Էյր / Эдвард Рочестер
  • 1946 — Օտարերկրացին / The Stranger
  • 1947 — Լեդին Շանհայից / The Lady from Shanghai
  • 1948 — Մակբեթ / Macbeth
  • 1949 — Երրորդ մարդը / The Third Man (актёр)
  • 1952 — Օթելլո / The Tragedy of Othello: The Moor of Venice
  • 1954 — Վերսալի գաղտնիքները / Si Versailles m'était conté
  • 1955 — Պարոն Արկադին / Mr. Arkadin
  • 1956 — Մոբի Դիկ / Moby Dick
  • 1958 — Չարի կնիք / Touch of Evil
  • 1963 — Դատավարություն / Le procès
  • 1965 — Կեսգիշերային զանգակներ (Ֆալստաֆ) / Campanadas a medianoche — Джон Фальстаф
  • 1967 — Ծովայինը Ջիբլարթարից / Le Marin de Gibraltar
  • 1968 — Անմահ պատմություն / The Immortal Story
  • 1970 — Նամակներ Կրեմլից / The Kremlin Letter — Брезнавич

[խմբագրել] Արտաքին հղումներ

պաշտոնական կայքը

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով