Լեդի Գագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդի Գագա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա
Ծնված մարտի 28, 1986
Նյու Յորք, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Երկիր ամերիկացի և իտալացի
Ժանրեր Պոպ, էլեկտրոնիկա, պար
Մասնագիտություն Երգչուհի, երգահան, պարուհի, Դիջեյ
Գործիքներ Վոկալ
դաշնամուր
Գործունեություն 2006 - ներկա
Լեյբլ Interscope, Streamline, Kon Live, Cherrytree, Def Jam
Կայք www.ladygaga.com

Լեդի Գագան (անգլերեն՝ Lady Gaga) (ծնված Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա[1], մարտի 28, 1986 Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի երգչուհի և երգահան է, ազգությամբ` իտալացի։ Նա իր անունը ստացել է իր մահացած հորաքույր Ջոան Ստեֆանի Ջերմանոթայի պատվին:

Ստացել է հինգ Գրեմի, 30 MTV մրցանակ, Էմի մրցանակներ: Նրա վրա ազդեցություն են թողել նշանավոր փոփ երգիչներ Մայքլ Ջեքսոնը, Դեյվիդ Բոուին, Մադոննան և ուրիշներ։[2][3]

Լեդի Գագայի դեբյուտային ալբոմը՝ The Fame-ը (2008) դարձավ միջազգային հիթ: Ալբոմի Just Dance սինգլը 2008 թվականին գլխավորեց ԱՄՆ-ի և Կանադայի հիթ-շքերթները, իսկ 2009 թ. հունվարի 11-ին հայտնվեց առաջին տեղում Բրիտանիայում: 2011 թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով Լեդի Գագայի ալբոմների և սինգլների ընդհանուր վաճառքի քանակը ավելի քան 100 միլիոն էին:

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել]

Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթան ծնվել է Նյու Յորքում և Ջոզեֆ ու Սիթին Ջերմանոթաների ավագ զավակն է[4]: Ունի նաև փոքր քույր, Նատալին:

Ստեֆանին մանկուց հետաքրքրվում էր երաժշտությամբ, իսկ չորս տարեկանում ինքնուրույն սովորել է նվագել դաշնամուրի վրա և շուտով սկսել է ձայնագրել Մայքլ Ջեքսոնի և Սինդի Լոուփերի երգերը մանկական ձայնարկիչի վրա: Որոշ չափով նրա սերը դեպի երաժշտություն նրան փոխանցվել է ժառանգաբար.

«Ծննդով Նյու-Ջերսիից հայրս նվագում էր անսամբլներում և ակումբներում, մի խոսքով փորձում էր գնալ Բրյուս Սփրինգսթոնի քայլերով: Այնպես որ երաժշտությունն իմ արյան մեջ է, և ինձ դաստաիարակել են որպես աշխատասեր անձնավորություն: Ես շատ անվախ աղջնակ էի: Որքան էլ ինձ գցեին, ես միևնույն է կրկին կանգնում էի» - Լեդի Գագան Mail թերթի համար [5]

11 տարեկանում Ստեֆանին պատրաստվում էր ընդունվել Մանհետոնի Guilliard School դպրոցը, սակայն նա հայտնվեց Convent of The Sacred Heart դպրոցում, որտեղ նա սովորում էր Փերիս Հիլթոնի և Քերոլայն Քենեդիի հետ: Հետագայում նա ասել է, որ աղջիկներին տեսել է շատ հազվադեպ, միջանցքներում: Մանկությունում նա շատ հաճախ ստիպված էր տանել իր հասակակիցների ծաղրանքը, սակայն հետագայում նա հաճույքով է հիշում այդ ժամանակները.

«Որոշ աղջիկներ շատ թշնամաբար էին տրամադրված: Նրանք ծաղրում էին ինձ, քանզի ես չէի հագնվում ինչպես բոլորը և արդեն երգում էի խմբերում: Նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչում եմ ես գրավված դրանով: Սակայն երբեմն ամբողջ ուշադրությունը ուղղված էր դեպի ինձ, քանի որ ես բոլոր խնջույքների սիրտն ու հոգին էի» - Լեդի Գագա:

Ստանալով միջնակարգ կրթություն, Ստեֆանին ընդունվում է Նյու Յորքի Համալսարանի արվեստի դպրոց (Tisch School of the Arts). Արդեն 14 տարեկանում նա երգում էր Նյու-Յորքյան Bitter End ակումբի բեմում, ինչպես նաև ելույթ էր ունենում Regis High School Repertory դպրոցի թատերաբեմում և Regis Jazz Band անսամբլում: 15 տարեկանում Ստեֆանին սկսեց հայտնվել Նյույորքյան կենտրոնումMackin Pulsifer և SGBand խմբերի հետ: Այստեղ նրան շրջապատող երաժիշտների ազդեցության տակ նա որոշում է անել «որևէ պրովոկացիոն բան underground-ային ռոք-ն-ռոլի մեջ»: Ակումբներում Գագան անում էր ամեն ինչ ուշադրություն գրավելու համար. հայտնվում էր բիկինիներով և մինի-շորտերով, վառում էր մազերի լաքեր և վախեցնում էր հանդիսատեսին:

Լեդի Գագայի առաջին ելույթներից մեկը

«Իմ հագին կային ընձառյուծի գունավորումներ, մազեր, որ նման էին Էմի Ուայնհաուսի մազերին, ես երգում ու պարում էի դաշնամուրի վրա, իսկ մազերիս մեջ խոլորձներ կային»,- հիշում է նա: Ստեֆանիի հայրը, իմանալով որ իր աղջիկը այցելում է ստորին Իստ–Սայդի ակումբները և հայտնվում է Բուռլեսկ-շուներում համասեռամոլների և պարուհիների հետ, շատ է զարմանում: «Նա մի քանի ամիս խուսափում էր իմ աչքերի մեջ նայելուց»,- հիշում է Գագան:

Երաժշտական կարիերայի սկիզբը[խմբագրել]

Լեդի Գագան և Լեդի Սթարլայթը «Lollapalooza 2007»-ին

2006 թ. Ստեֆանին սկսում է համագործակցել երաժշտական պրոդյուսեր Ռոբ Ֆյուզարիի հետ, որի հետ մի քանի երգ է գրում, որոնք մտնում են նրա երգացանկ և դառնում հայտնի դաունթաունում՝ «Beautiful, Dirty, Rich», «Dirty Ice Cream», «Disco Heaven»: Հենց այս ժամանակ Ստեֆանին սկսում է օգտագործել Lady Gaga անվանումը (Queen խմբի Radio Ga Ga երգից): Ռոբ Ֆյուզարին նրան այդպես է անվանում խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի և Ստեֆանիի արտաքին որոշ նմանությունների համար: Իր առաջին պայմանագիրը Գագան կնքում է Def Jam-ի հետ, սակայն 9 ամիս հետո կորցնում է այն: Մեկ տարի անց նրան նկատում է Վինսետ Հերբենտը և 2008-ի հունվարին գրանցում է նրան Interscope Records լեյբլին. սկզբնական շրջանում՝ որպես երգերի հեղինակի: Լեդի Գագայի նյութերը օգտագործվել են այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիք են Fergie-ն, Pussycat Dolls-ը, Բրիթնի Սփիրսը , և New Kids on the Block-ը: Հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել նրա վրա Pussycat Dolls-ի հետ համագործակցությունը, Գագան պատասխանել է. «Ընդհանրապես ես սիրում եմ ներքնազգեստերով աղջիկների: Բացի այդ, նրանց երգերի վրա աշխատելն ինձ ավելի կատարելագործեց որպես երգահան»:

Էյքոնը այն մարդկանց թվում էր, ում վրա Լեդի Գագայի վոկալային և թատերական տվյալները մեծ ազդեցություն ունեցան: Նրա դեմո-ձայնագրությունները լսելուց հետո նա գրանցեց Գագային Kon Live Records լեյբլին: «Մի կողմից նա ամեն ինչ մատուցում էր ինձ արծաթյա սկուտեղով, մյուսից՝ օգնում էր երկու ոտքով ամուր կանգնել հողի վրա»,- հետագայում հիշում է Գագան:

The Fame[խմբագրել]

Էյքոնի անմիջական մասնակցությամբ, Լեդի Գագան սկսեց ստեղծել հեղինակային նյութեր իր դեբյուտային ալբոմի համար, պրոդյուսեր Ռեդ Վանի (անգլ.՝ Red One) հետ: Նրանց համագործակցության նպատակն էր միացնել էլեկտրո-գլեմը հիփ-հոփային ռիթմերի հետ, պահպանելով ռոք-ն-ռոլ տրամադրությունը:

«Ֆրեդի Մերկուրին և Դեվիդ Բոուին ունեցան կարևերագույն ազդեցությունն իմ վրա: Երբ ես ելույթ էի ունենում նյույորքյան ակումբներում, բազմաթիվ լեյբլներ ինձ համարում էին շատ թատերական: Հետո, երբ ես գնում էի լսումների մյուզիքլների համար, ինձ համարում էին շատ փոփային: Ես չգիտեի ինչ անել, մինչև չբացահայտեցի Բոուին և Queen-ը: Նրանց երգերը իրենց մեջ պարունակում էին և՛ փոփ, և՛ թատրոն, և ես տեսա ճամփան դեպի առաջ»,- Լեդի Գագա:

Այն երաժիշտների թվում, որ ազդեցություն են ունեցել ալբոմի ոճի վրա, Լեդի Գագան նշում է Էլթն Ջոնին և Scissor Sisters-ին : Նրա «Boys, Boys, Boys» երգը ներշնչված էր «Mötley Crüe»-ի «Girls, Girls, Girls» հիթով:

2007 թ. օգօստոսին Lady GaGa-ն և The Starlight-ը համատեղ ելույթ ունեցան Lollapalooza միջոցառմանը: Հենց այստեղ Գագան նկատողություն ստացավ ոստիկանից իր «ոչ պարկեշտ պահվածքի համար»: 2008 թ. Լեդի Գագան մեկնում է Լոս Անջելես և սկսում աշխատել իր դեբյուտային The Fame ալբոմի վրա:

«The Fame-ն այն մասին է, որ ամեն ոք կարող է իրեն հայտնի զգալ: Փոփ-մշակույթը արվեստի մի ձև է: Ոչ մի հիանալի բան չկա փոփն ատելու մեջ: Ես ընդունեցի այդ ձևն, ու այս ալբոմը դրա ապացույցն է: Բայց սա փառք է, որով կարելի է կիսվել այլոց հետ: Ես ցանկանում եմ որ ամեն ոք զգա իրեն այդ արվեստի մի մասնիկը»,- Lady Gaga:

The Fame-ը դուրս եկավ 2008թ. Կանադայում (այստեղ նա հասավ մինչև 2-րդ հորիզոնական), Ավստրալիայում (7-րդ) և որոշ եվրոպական երկրներում: Հոկտեմբերի 28-ին ալբոմը բաց թողնվեց ԱՄՆ-ում և միանգամից հայտնվեց 17-րդ հորիզոնականում (երկու շաբաթվա ընթացքում վաճառվեց 24.000 օրինակ) և հասավ Billboard Top Electronic Albums chart-ի բարձրունքին: Մինչև 2010թ. սեպտեմբեր ալբոմը Մեծ Բրտիանիայի ալբոմբերի ցանկում մնաց ռեկորդային 154 շաբաթ, անցնելով Օազիսի 134 շաբաթանոց ռեկորդը:

Just Dance[խմբագրել]

Ալբոմի առաջին սինգլը՝ «Just Dance»-ը դուրս եկավ 2008թ. ապրիլի 8-ին և բարձրացավ Ավստրալիայի և Կանադայի հիթ-շքերթների բարձրունքները: Հոկտեմբերին այն գլխավորեց Billboard Hot 100-ը և Billboard Pop 100-ը:

Լեդի Գագայի համերգաշարըNew Kids on the Block-ի հետ

2008-ի աշնանը Գագան տվեց իր առաջին համերգը New Kids on the Block-ի հետ: Այդ համերգաշարը շարունակվեց մեկ ամիս: Դեկտեմբերին Գագան հայտնվեց BBC Sound of 2009 ցուցակում այլ սկսնակ աստղերի հետ: Հունվարին Գագան մեկնեց համերգաշարի Եվրոպայով Pussycat Dolls-ի հետ:

2009-ի հունվարի 17-ին «Just Dance»-ը գրավեց UK Singles Chart-ի բարձրունքը: Այդ ժամանակ բրիտանական մամուլը նրան արդեն անվանում էր «նոր Մադոննա»: «Դա իմ վաղեմի երազանքն էր՝ ունենալ հիթ Բրիտանիայում: Այստեղ մարդիկ շատ ազատ են փոփ-մշակույթի նկատմամբ»,- հետագայում ասում է Գագան:

Նրանից համարյա անմիջապես հետո (հունվարի 24) դուրս եկած սինգլ «Poker Face»-ը գլխավորեց բրիտանական չարտը մարտի 28-ին և «Just Dance-ի նման մնաց այնտեղ 3 շաբաթ:

2009թ. սեպտեմբերի 6-ին Լեդի Գագան հայտարարվեց «ներբեռնումների թագուհի» (Queen of Download) այն բանից հետո, երբ The Official Charts Company ընկերության կողմից հրապարակված «Բոլոր ժամանակների ամենաներբեռնված 40 երգերը» (Top 40 Music Download Chart of All Time) ցուցակում «Poker Face»-ը հայտնվեց 1-ին տեղում (779 000), իսկ «Just Dance»-ը՝ 3-րդ (700 000):

Paparazzi[խմբագրել]

Լեդի Գագան «ru:The Fame Ball Tour» համերգաշարի ժամանակ կատարում է «ru:Paparazzi»

2009-ի հունիսին Քենի Ուեսթը հայտարարում է Լեդի Գագայի հետ առաջիկա համերգաշարի մասին, նշելով, որ նա Գագայի մեծ երկրպագուներից մեկն է [6] : Հուլիսին դուրս եկավ Գագայի նոր սինգլ «Paparazzi»-ն, որը UK Singles Chart-ում բարձրացավ մինչև 4-րդ հորիզոնական [7] : Սինգլի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ «Paparazzi-ի ստեղծման մասին երգչուհին ասում է.

«Այս երգի ստեղծմանը ինձ ոգեշնչել են Բոնդի ոստիկանների տեսք ընդունած հանրահայտ աղջիկների նկարները: Այդ ժամանակ ես հասկացա, որ փառքը իրոք արվեստի ձևն է: Այնպես որ այս տեսահոլովակը երեք բաների մասին է ՝ մահվան, նորաձևության և վաճառվող աստղերի [8] »:

Հետագայում Գագան ավելացնում է մեկնաբանման այլ տարբերակներ. «Ես ուրախ եմ, որ դրանք մի քանիսն են: Երգը իմ փնտրտուքների մասին է. ի՞նչ եմ ես ուզում՝ փա՞ռք, թե՞ սեր: Կարելի՞ է արդյոք ստանալ դրանք միասին, թ՞ե ամեն մեկը առանձին»

The Fame Monster[խմբագրել]

Լեդի Գագան երգում է «»-ը «VEVO 2009»-ի ժամանակ

Սկզբում ծրագրված էր, որ The Fame-ը պետք է լիներ հասարակ երկու սկավառակից բաղկացած ալբոմ: Երկրորդ սկավառակի մեջ պետք է ընդգրկված լինեին բոնուս-թրեքերը: Սակայն Գագան որոշեց բաց թողնել EP ֆորմատի ալբոմ, այսպիսով ստեղծելով կամուրջ դեպի երկրորդ ալբոմը:[9].

«The Fame Monster»-ի շնորհանդեսը տեղի ունեցավ 2009թ. նոյեմբերի 23-ին: Շատ երկրների չարտերում այն չավելացավ, քանի որ նրա երգերը ընդգրկված էին «The Fame»-ի մեջ: Բացառություն էին ԱՄՆ-ն, Կանադա-ն և Ճապոնիան :

Ալբոմի առաջին սինգլն էր «Bad Romance»-ը: Այն դարձավ #1Կանադայում և Բելգիայում, #3 Ավստրալիայում, #2 Billboard Hot 100-ում,[10] և #3 Բրիտանիայում [11] :

2010-ի հունվարի 30-ին լոսանջելեսյան Staples Center համերգասսրահում Գագան ստացավ երկու Գրեմմի՝ լավագույն պարային հիթի («Poker Face») և լավագույն պարային/էլեկտրոնիկա ալբոմի (The Fame) համար:[12].

2010-ի փետրվարի 17-ին Գագան դարձավ Լոնդոնում անցկացվող «Բրիտ Ավարդսի» գլխավոր հերոսուհին: Նա հաղթեց երեք անվանակարգերում. լավագույն արտասահմանյան արտիստ, տարվա հայտնություն [13] և լավագույն արտասահմանյան ալբոմ [14] :

«Telephone»-ը, The Fame Monster-ի երկրորդ սինգլը, որ ձայնագրվել էր Բիյոնսեի հետ համատեղ, գլխավորեց Billboard Pop Songs ցուցակը [15], իսկ 2010-ի վերջում՝ UK Singles Chart [16]: Մարտին MTV UK-ին տված հարցազրույցում Գագան հայտնեց, որ աշխատում է նոր ալբոմի վրա, և որ նրա «սիրտը» արդեն պատրաստ է: »[17]: 2010-ին հայտարարվեց, որ Գագայի տեսահոլովակների դիտումները YouTube և Vevo կայքերում միասին վերցված անցել են 1 միլիարդի շեմը: Նա առաջինն էր, որ հասավ նման ցուցանիշի:[18][19]: Նույն տարում Time-ը նրան մտցրեց 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ:[20]:

2010-ի հուլիսին CNN-ին տված հարցազրույցում Գագան հայտնեց, որ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են նախահակում դեպի գայլախտ հիվանդությունը, սակայն նա հիվանդ չէ:[21].

2010-ի սեպտեմբերին Գագան հաղթեց MTV VMA 2011-ի 8 անվանակարգերում, այսպիսով սահմանելով նոր ռեկորդ մրցանակաբաշխության շրջանակներում: Այդ ժամաակ նա նաև հայտնվեց Գինես ռեկորդների գրքում՝ որպես համացանցում երբևէ ամենաշատ փնտրված արտիստ [22]:

Born This Way[խմբագրել]

2010-ի սեպտեմբերին Գագան հայտարարեց իր ալբոմի անունը` Born This Way (Այսպիսին ծնված):

Գագան իր Թվիթթերի էջում պաշտոնապես հատնեց, որ իր նոր սինգլ "Born This Way"-ը դուրս կգա 2011-ի փետրվարի 13-ին, իսկ ալբոմը - նույն տարվա մայիսի 23-ին: 2011-ի հունվարի 19-ին Գագան Փարիզի նորաձևության ցուցադրության ժամանակ ներկայացրեց մի ռեմիքս, Scheisse անունով:

Փետրվարի 18-ին երգչուհին Rolling Stone-ին տված հարցազրույցում պատմեց նոր ալբոմի վեց երգերի մասին: Փետրվարի 28-ին Գագան ներկայացրեց "Born This Way"-ի տեսահոլովակը: Ապրիլի 15-ին տեղի ունեցավ «Judas»-ի պրեմիերան: Այդ նույն օրն էլ Գագան իր Թվիթթերում ներկայացրեց ալբոմի շապիկը:

Մայիսի 9-ին դուրս եկավ պրոմո-սինգլ The Edge of Glory-ին, որը, սակայն, ստանալով շատ դրական կարծիքներ, դարձավ լիարժեք սինգլ, իսկ պրոր-սինգլ դարձավ Hair-ը:

Մայիսի 19-ին ալբոմը դուրս եկավ Ֆրանսիայում, սակայն ինտերնետի շնորհիվ միանգամից ցրվեց ողջ աշխարհով: Առաջին շաբաթվա ընթացքում ալբոմը վաճառվեց ավելի քան 1.921.000 օրինակով:

2012-ի հունվարի տվյալներով ալբոմը վաճառվել է ավելի քան 8.000.000 օրինակով:

The Born This Way Ball Tour[խմբագրել]

2012-ի սկզբին Գագան հայտարարեց իր նոր՝ Born This way Ball Tour միջազգային շրջագայության մասին: Այն սկսվեց ապրիլի 27-ին, Հրավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից: Շոուի իմաստն այս է՝ Գագան փախչում է այլ տիեզերքից և գալիս Երկիր մոլորակ ստեղծելու նոր՝ ազատ և ինքնավստահ հասարակություն: Սակայն այդ մասին իմանում են իր տիեզերքում և սկսում օպերացիա՝ Kill The Bitch: Գագան գալիս է Երկիր, այստեղ մարդկանց ոգեշնչում, ուժ տալիս, ազատության մղում, և ի վերջո, երբ նրա ետևից գալիս է «Մայր G.O.A.T.»-ը (տիեզերքում իշխանությունների գնած տարածքների մայրը), Գագան նրան հրացանով սպանում է:

Համերգը շատ դրական արձագանքներ ունեցավ, սակայն, քանի որ սկսվել էր արևելքի երկրներից, սկանդալները անխուսափելի եղան: Օրինակ՝ Ինդոնեզիայում, որտեղ ապրում են գերազանցապես մուսուլմաններ, դեմ դուրս եկան նրա համերգի բացությանն ու նրա կոչերին՝ հարգել միասեռականներին և բոլոր այլ մարդկանց, ուժ չգործադրել նրանց վրա: Այս ամենն այնքան սրացավ, որ Գագայի՝ հունիսի 3-ի համերգը չեղյալ հայտարարվեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հունիսի վերջին Գագան Ավստրալիայում շրջագայության շրջանակներում ներկայացրեց իր նոր՝ Princess Die երգը: Նա ասաց, որ երգը հնարավոր է լինի նոր ալբոմի մեջ, որի անվանումը պետք է հայտարարի սեպտեմբերին: Երգը խոր անձնական զգացումներին արտացոլում է, և հավանաբար գրվել է ի հիշատակ բրիտանական արքայադուստր Դիանայի, որի հանդեպ իր սերը Գագան մեկ անգամ չէ, որ արտահայտել է:

The Born This Way Ball Tour-ն աննախադեպ հաջողություն ունեցավ: Համերգաշարի միայն ասիական մասից ստացված եկամուտը կազմում է 50.000.000 ԱՄՆ դոլլար: Եվ սա այն դեպքում, որ նա դեռ այցելել է ընդամենը 7 երկիր: Համերգաշարը միտում ունի դառնալ ամենաեկամտաբեր շրջագայությունը երբևէ:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (գերմ.) «Lady Gaga»։ marco-schueler.de։ http://www.marco-schueler.de/musik/kuenstler/lady_gaga.htm։ Վերցված է դեկտեմբերի 3 2009։ 
  2. (ֆր.) «Lady va vous rendre Gaga !»։ http://www.chartsinfrance.net/Lady-GaGa/news-66510.html։ Վերցված է սեպտեմբերի 2 2008.։ 
  3. (անգլերեն) Ron Slomowicz. «Lady Gaga Interview on About.com»։ http://dancemusic.about.com/od/artistshomepages/a/LadyGagaInt.htm։ Վերցված է սեպտեմբերի 2 2008։ 
  4. «Where are Lady Gaga's parents from?»։ http://www.chacha.com/question/where-are-lady-gaga's-parents-from։ Վերցված է 2009-11-13։ 
  5. Why the world is going gaga for electro-pop diva Stefani
  6. Kanye West To Tour With Lady Gaga
  7. Paparazzi
  8. Behind the scenes at Lady Gaga’s Paparazzi shoot
  9. Stephen Thomas Erlewine։ «The Fame Monster»։ www.allmusic.com։ http://www.allmusic.com/cg/amg.dll?p=amg&sql=10:aifrxz9sldhe։ Վերցված է 2009-12-09։ 
  10. «Bad Romance. Charts & Awards. Singles»։ http://www.allmusic.com/cg/amg.dll?p=amg&sql=11:hcfixzr5ldse~T51։ Վերցված է 2009-12-09։ 
  11. «Bad Romance»։ http://www.chartstats.com/songinfo.php?id=34605։ Վերցված է 2009-11-13։ 
  12. «Премия Grammy: Триумф Lady Gaga и Бейонсе»։ www.delfi.ua։ http://www.delfi.ua/news/entertainment/music/foto-premiya-grammy-triumf-lady-gaga-i-bejonse.d?id=736374։ Վերցված է 2010-02-14։ 
  13. «Lady Gaga wins Brit Awards triple»։ news.bbc.co.uk։ http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/8517579.stm։ Վերցված է 2010-02-14։ 
  14. «Lady Gaga стала триумфатором Brit Awards-2010»։ music.km.ru։ http://music.km.ru/news.asp?id={21A80A90-F837-4E31-B742-386DE5E6236A}։ Վերցված է 2010-02-14։ 
  15. «Telephone. Billboard Charts»։ www.billboard.com։ http://www.billboard.com/#/song/lady-gaga/telephone/15598428։ Վերցված է 2010-03-22։ 
  16. «Telephone. UK Charts»։ www.chartstats.com։ http://www.chartstats.com/songinfo.php?id=34658։ Վերցված է 2010-03-22։ 
  17. Montogomery, James (2010-03-26). «Lady GaGa: «My Next Album Will Be My Best Yet»». MTV (MTV Networks). http://www.mtv.co.uk/artists/lady-gaga/news/201324-lady-gaga-my-next-album-will-be-my-best-yet։ Վերցված է 2010-04-19. 
  18. Kooch, Eileen (2010-03-26). «Lady Gaga becomes a 'billion-hit' artist». BBC (BBC Online). http://www.bbc.co.uk/worldservice/news/2010/03/100326_lady_gaga_billion_hits.shtml։ Վերցված է 2010-04-19. 
  19. Լեդի Գագաին Youtube-ով դիտել է մեկ միլիարդ մարդ
  20. «The 2010 TIME 100». Timepublisher=Time Inc.. 2010-05-02. http://www.time.com/time/specials/packages/completelist/0,29569,1984685,00.html։ Վերցված է 2010-05-06. 
  21. Lady Gaga’s «borderline positive» comment sheds light on lupus (June 3, 2010)
  22. Whitworth, D. (26 октября 2010)։ «Lady Gaga beats Justin Bieber to YouTube record»։ BBC։ http://www.bbc.co.uk/newsbeat/11626592։ Վերցված է 2011-02-13։