Իռլանդիայի հանրապետական բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շան Հոիգան թռչող զորասյունը Իռլանդական Անկախության Պատերազմի ժամանակ

Իռլանդիայի հանրապետական բանակ, ԻՀԲ (իռլանդերեն՝ Óglaigh na hÉireann[1], անգլերեն՝ Irish Republican Army) իռլանդական հանրապետական հեղափոխական ռազմական կազմակերպություն էր որը ծագել է Իռլանդացի կամավորներից, որոնք հաստատվել էին նոյեմբերի 25, 1913 թվականին և Զատիկի ապստամբությունը կազմակերպել էին։[2] Իռլանդացի կամավորները ճանաչվել են 1919 թվականին Դեյլ Էյրեանից (նրա ընտրված ժողովը) իբրև օրինական բանակը միակողմորեն հայտարարված Իռլանդիայի հանրապետության, որը հռչակվել էր 1916 թվականի Զատիկին և վերհռչակված Դեյլից հունվարի 1919 թվականին։ Այն ժամանակվանից, Իռլանդիայի հանրապետական բանակը պարտիզանական կռիվ է մղել Բրիտանական ղեկավարության դեմ Իռլանդիայում Իռլանդական անկախության պատերազմում որը տևել է 1919-ից մինչև 1921 թվականը։

Նախնական ԻՀԲ-ը բաժանվել է 1922 թվականին։ Անգլիայի և Իռլանդիայի դաշնագրի ստորագրությունից հետո 1921 թվականին, ԻՀԲ-ի անդամներ որոնք կողմնակից էին ստորագրության մեծամասնությունը կազմեցին ազգային բանակի հիմնված ԻՀԲ-ի ղեկավարի՝ Մայքլ Կոլինսի կողմից։ Սակայն, մի մեծ քանակ ԻՀԲ-ի դեմ էին դաշնագրին։ Հակա-դաշնագրային ԻԲՀ քաղաքացիական պատերազմ մղեցին դաշնագրի կողմնակիցների հետ 1922-1923 թվականներին որպեսզի անկախ ու միացյալ Իռլանդական պետություն ստեղծեն՝ այսինքն նոր ստեղծված ազատ Իռլանդիան և Հյուսիսային Իռլանդիան։ Կազմակերպությունը պարտվել է քաղաքացիական պատերազմը սակայն չի ցրվել և շարունակել է պայքարել վեր-հաստատության Իռլանդիայի հանրապետության որը հռչակվել էր 1919 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. James Durney, The Volunteer: Uniforms, weapons and history of the Irish Republican Army 1913-1997, էջ. 8.
  2. Durney, էջ. 7–8