Սպարտակ (ֆիլմ, 1960)
| Սպարտակ Spartacus |
|
| Ժանր | Պեպլում |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1960 |
| Պրեմիերա | հոկտեմբերի 6, 1960 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Սթենլի Կուբրիկ |
| Պրոդյուսեր | Էդվարդ Լյուիս Քըրք Դուգլաս |
| Սցենարիստ(ներ) | Դալտոն Տրամբո Հովարդ Ֆասթ (գրվածք) |
| Դերակատարներ | Քըրք Դուգլաս Լոուրենս Օլիվիե |
| Օպերատոր | Ռասսել Մետի Քլիֆորդ Ստայն |
| Երաժշտություն | Ջոզեֆ Գերշենսոն Ալեքս Նորտ |
| Մոնտաժ | Ռոբերտ Լոուրենս |
| Տևողություն | 184 րոպե |
| Բյուջե | 12,000,000 $ |
| Շահույթ | 60,000,000 $ |
| IMDb | ID 0054331 |
Սպարտակ (անգլ.՝ Spartacus) ռեժիսոր Սթենլի Կուբրիկի 1960 թ. նկարահանած ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Հովարդ Ֆասթի համանուն գրվածքն է Հին Հռոմի ստրուկ և գլադիատոր, Հռոմեական կայսրության դեմ ապստամության առաջնորդ Սպարտակի պատմությունն է: Ֆիլմը թերևս կարելի է համարել կինոյի պատմության լավագույն աշխատանքներից մեկը իր ժանրի մեջ: Ֆիլմը համաշխարհային ճանաչում բերեց Սպարտակի դերակատար Քրրք Դուգլասին:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Գլխավոր հերոս Սպարտակն է, ով Հռոմեական ստրուկ է: Լինելով ուժեղ և ամրակազմ նրան ընդգրկում են գլադիատորների դպրոց, որտեղ երիատասարդ ստրուկներին պատրաստում են մենամարտերի համար, երբեմն նաև մահացու ելքերով, որոնք անցկացվում են Հռոմի բարձաստիճան իշխանավորների համար:
Սպարտակը տարբերվում է մյուսներից իր ազատամիտ հայացքներով: Նա շատ ընկերներ է ձեռք բերում գլադիատորների շրջանում, ովքեր հարգում և սիրում են իրեն: Նա սիրահարվում է իրենց զվարճությունների համար նրանց տրված ստրկուհի Վարինիային, ով նույնպես անտարբեր չէր Սպարտակի հանդեպ:
Մի անգամ նրանց մոտ է գալիս Մարկոս Կրասոսը մի քանի բարձրաստիճան անձանց հետ և ցանկանում տեսնել լավագույն գլադիատորների մահացու մենամարտեր, վճարելով դրա համար նրանց դպրոցի ղեկավար Լենտուլ Բատիատին մեծ գումար: Նրանց հետ եկած կանայք ներկայացված թեկնածուներից ընտրված զույգերից մեկը Սպարտակն էր ընդդեմ սևամորթ Դրաբայի: Նրանց մենամարտի ժամանակ Դրաբան հաղթում է Սպարտակին և երբ Կրասոսը նշան է ցույց տալիս Սպարտակին սպանելու համար, Դրաբան անսպասելիորեն նետվում է Կրասոսի վրա, սակայն Կրասոսը դանակով կտրում է նրա վիզը:
Դրաբայի այս քայլը ուժեղ տպավորություն է թողնում բոլոր գլադիատորների վրա և նրանց այսպես ասած համբերության բաժակը լցվում է: Դրանից հետո Վարինիային տեղափոխում են Հռոմ:
Գլադիատորները Սպարտակի գլխավորությամբ ապստամբություն են բարձրացնում ...
Դերակատաներ [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Քըրք Դուգլաս | Սպարտակ |
| Լոուրենս Օլիվիե | Մարկոս Կրասոս |
| Ջին Սիմոնս | Վարինիա |
| Չառլզ Լոուտոն | Գրակ |
| Պիտեր Ուստինով | Լենտուլ Բատիատ |
| Ջոն Գևին | Հուլիոս Կեսար |
| Նինա Ֆոխ | Էլենա Գլաբր |
| Ջոն Այրլենդ | Կրիկս |
| Հերբերտ Լոմ | Տիգրան Լեվանտ |
| Ջոն Դոլլ | Մարկոս Պուբիլոս Գլաբր |
| Չառլզ Մակգրո | Մարցելլ |
| Թոնի Քերթիս | Անտոնիոս |
| Վուդի Ստրոուդ | Դրաբա |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Ֆիլմ ստացել է 6 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 9-ի որոնց թվում.
Մրցանակներ [խմբագրել]
Ներկայացվել է 6 Օսկարի, ստացել 4-ը
- Երկրորդ պլանի դերասան - Պիտեր Ուստինով
- Օպերատոր - Ռասսել Մետտի
- Բեմադրող նկարիչ - Ալեքսանդր Գոլիցեն
- Հագուստների դիզայն - Բիլլ Թոմաս
Ստացել է 1 Ոսկե Գլոբուս որպես լավագույն ֆիլմ-դրամա, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում լավագույն դերասան (Լոուրենս Օլիվիե) և երկրորդ պլանի դերասան (Վուդի Ստրոուդ, Պիտեր Ուստինով), նաև լավագույն ռեժիսոր: Ներկայացվել է 1 BAFTA-ի, ԱՄՆ-ի գրողների գիլդիայի մրցանակի և այլն:
Վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Ֆիլմը ներառված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում հետևալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 81 (2007 թ.)
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 5, որպես էպիկական ֆիլմ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 44
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Սպարտակի կերպարը 22-րդն է որպես դրական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 62
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Սպարտակ»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Սպարտակ»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Սպարտակ»(անգ.) ֆիլմը allmovie կայքում: