Քըրք Դուգլաս
| Քըրք Դուգլաս | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Իսուր Գերշելևիչ Դանիելևիչ Issur Danielovitch |
||||||||||
| Հասակը` | 175 սմ | ||||||||||
| Ծնվել է` | դեկտեմբերի 9, 1916 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Ամստերդամ, Նյու Յորք, |
||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Այլ անուն(ներ) | Izzy Demsky | ||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1942 - 2004 | ||||||||||
| Ժանրեր | Վեստեռն, Դրամա, Մարտական |
||||||||||
| Ընտրանի | "Չարերը և գեղեցիկները", "Սպարտակ", "Վիկինգները" |
||||||||||
| Ամուսին(ներ) | Դայան Դիլլ (1943–51; բաժանվել են) (2 երեխա), Էննի Բայդենս (1954–ից մինչ օրս) |
||||||||||
| Երեխա(ներ) | Մայքլ Դուգլաս (ծն. 1944) Ջոել Դուգլաս (ծն. 1947) |
||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000018 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 32087 | ||||||||||
|
|||||||||||
Քիրք Դուգլաս (անգլ.՝ Kirk Douglas, իսկական անուն ազգանունը` Իսեր Դանիելովիչ, 1916թ. դեկտեմբերի 9, Ամստերդամ, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ), ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը: Ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը:
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Քիրք Դուգլասը (Իսեր Դանիելովիչ) ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում: Նա ընտանիքի 4-րդ երեխան էր: Ծնողները հրեա էին և ԱՄՆ էին գաղթել իրենց ամուսնությունից հետո` 1908 թվականին: Հայրը` Գերշլ Դանիելովիչը և մայրը Բրայնա Սանգլելը ապրում էին աղքատ պայմաններում: Քիրքը նրանց միակ տղա երեխան էր և ուներ վեց քույր: Ծնողները ԱՄՆ-ում բնակվելու ժամանակ փոխեցին անուն ազգանունները` Հարրի և Բերտ Դամսկի:
Երիտասարդ տարիքում զբաղվում է ըմբշամարտով, մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին ռազմածովային ուժերում: 1943 թվականին ամուսնանում է դերասանուհի Դայան Դիլլի հետ, ով ծնունդով Բերմուդյան կղզիներից էր: Սկսած 1945 թվականից հանդես է գալիս Բրոդվեյում Իզի Դեմսկի կեղծանունով, իսկ նրւա համադասարանցի Հոլիվուդյան աստղ Լորեն Բեքոլը օգնում է նրան հասնել Հոլիվուդ:
Կարիերա [խմբագրել]
Նրա համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը` «Սպարտակը», որից հետա նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:
1980-ական թթ. Դուգլասը գրեթե չէր նկարահանվում է զբաղվում էր քաղաքականությամբ և բարեգործական աշխատանքներով: Գրել է երկու վեպ և հիշողությունների ինքնակենսագրական «Let’s face it: 90 years of living, loving, and learning» գիրքը, որտեղ նկարագրում է իր դերասանական կարիերայի մասին: Երկար ժամանակ նա ցանկանում էր նկարահանել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որի նկարահանման հեղինակային իրավունքը պատկանում էր իրեն: Վերջիվերջո այն հանձնում է որդուն` Մայքլ Դուգլասին:
2011 թվականի փետրվարի 27-ին 94-ամյա Քիրք Դուգլասը մասնակցեց Օսկարի 83-րդ մրցանակաբաշխությանը: Դուգլասը ունի սեփական բլոգ Myspace կայքում և 94 տարեկան հասակում ճանաչվել է աշխարհի ամենատարեց բլոգերը[1]:
9-ական ֆիլմի պրոդյուսեր և երաժշտության հեղինակ է, 2 ֆիլմի ռեժիսոր:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում:
Առավել նշանավոր ֆիլմերն են`
| տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|---|
| 1946 | «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» | The Strange Love of Martha Ivers | Լուիս Մայլսթոուն | Բարբարա Սթենվիկ |
| 1947 | «Անցյալից» | Out of the Past | Ժակ Տուրներ | Ռոբերտ Միտչեմ |
| 1949 | «Չեմպիոն» | Champion | Մարկ Ռոբսոն | Արթուր Քենեդի |
| 1949 | «Նամակ երեք կանանց» | A Letter to Three Wives | Ջոզեֆ Լեո Մանկևիչ | Սելեստա Հոլմ |
| 1950 | «Ապակյա գազանանոց» | The Glass Menagerie | Իրվինգ Ռապպեր | Արթուր Քենեդի |
| 1952 | «Չարերը և գեղեցիկները» | The Bad and the Beautiful | Վինսենթ Մինելլի | Գլորիա Գրեհեմ |
| 1954 | «Ոդիսևսի ճանապարհորդությունները» | Ulisse | Մարիո Բավա Մարիո Կամերինի |
Էնթոնի Քուին |
| 1956 | «Կյանքի ծարավ» | Lust for Life | Վինսենթ Մինելլի | Էնթոնի Քուին |
| 1956 | «Փառքի արահետներ» | Paths Of Glory | Սթենլի Կուբրիկ | |
| 1958 | «Վիկինգները» | The Vikings | Ռիչարդ Ֆլեյշեր | Թոնի Քերթիս Էռնեստ Բորգնայն |
| 1960 | «Սպարտակ» | Spartacus | Սթենլի Կուբրիկ | Ջին Սիմոնս Պիտեր Ուստինով Լոուրենս Օլիվյե Չառլզ Լոուտոն Թոնի Քերթիս |
| 1963 | «Ադրիան Մեսենջերի ցուցակը» | List of Adrian Messenger | Ջոն Հյուսթոն | Բերտ Լանկաստեր Թոնի Քերթիս Ռոբերտ Միտչեմ Ֆրենկ Սինատրա |
| 1967 | «Ռազմական կառքը» | The War Wagon | Բերտ Քենեդի | Ջոն Ուեյն |
| 1967 | «Գործարք» | The Arrangement | Էլիա Կազան | Ֆեյ Դանաուեյ Դեբոր Քեր |
| 1971 | «Վտանգավոր լույս երկրի ծայրին» | The Light at the Edge of the World | Քեվին Բիլինգտոն | Յուլ Բրիններ Ֆերնանդո Ռեյ |
| 1978 | «Ցասում» | The Fury | Բրայան դե Պալմա | Ջոն Կասսավետիս Էմի Իրվինգ |
| 1980 | «Սատուրն 3» | Saturn 3 | Սթենլի Դոունեն | Հարվի Քեյթլ |
| 1986 | «Ուժեղ տղաներ» | Tough Guys | Ջեֆ Քենյու | Բերտ Լանկաստեր Էլի Ուոլլակ |
| 1991 | «Օսկար» | Oscar | Ջեն Լենդիս | Սիլվեստր Ստալոնե Օռնելա Մուտի Չեզզ Պալմինտերի Ջո Դանթե |
| 1994 | «Ագահություն» | Greedy | Ջոնաթան Լինն | Մայքլ Ջեյ Ֆոքս Քիրստեն Դանստ |
Մրցանակներ [խմբագրել]
Ընդհանուր թվով ստացել է 27 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 16-ի, որոնց թվում
- 3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար
- 3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը
- 1 անգամ ներկայացվել է BAFTA-ի
- 3 անգամ ներկայացվել է Էմմիի
- մեկական անգամ ստացել է Սեզար և Բեռլինի կինոփառատոնի մրցանակ և այլն
Ստացել է ԱՄՆ-ի նախագահի ազատության շքանշան, Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշան կավալեր է:
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը:
Գրականություն [խմբագրել]
- The Ragman's Son. Simon & Schuster, 1988. ISBN 0-671-63717-7.
- Dance With the Devil. Random House, 1990. ISBN 0-394-58237-3.
- The Gift. Warner Books, 1992. ISBN 0-446-51694-5.
- Last Tango in Brooklyn. Century, 1994. ISBN 0-7126-4852-6.
- The Broken Mirror: A Novella. Simon & Schuster Books for Young Readers, 1997. ISBN 0-689-81493-3.
- Young Heroes of the Bible. Simon & Schuster Children's Publishing, 1999. ISBN 0-689-81491-7.
- Climbing The Mountain: My Search For Meaning. Simon and Schuster, 2001. ISBN 0-7432-1438-2.
- My Stroke of Luck. HarperCollins, 2003. ISBN 0-06-001404-0.
- Let's Face It – 90 Years of Living, Loving, and Learning. John Wiley & Sons, 2007. ISBN 0-470-08469-3.