Ռոբերտ Միտչեմ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ռոբերտ Միտչեմ | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Robert Charles Durman Mitchum |
| Ծնվել է` | 6 օգոստոս 1917 |
| Ծնվելու վայր` | Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
| Վախճանվել է` | Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Վախճանի օր` | հուլիսի 1, 1997 (79 տարեկան) |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | դերասան |
| Ակտիվ շրջան | 1942-1996 |
| Ամուսին(ներ) | Դորոտի Սփենս (1940-47) |
| էջ IMDb-ում | ID 0000053 |
Ռոբերտ Միտչեմ (անգլ.՝ Robert Mitchum; լրիվ անուն ազգանունը` Ռոբերտ Չառլզ Դերմեն Միտչեմ, օգոստոսի 6, 1917, Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - հուլիսի 1, 1997, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա), ամերիկացի դերասան, նաև քանթրի ոճի երգիչ, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 23-րդն է:
Խաղացել է մոտ 130 ֆիլմում, որոնցից են`
- 1947 - «Անցյալից»
- 1951 - «Նրա երազանքի կինը»
- 1951 - «Ռեկետ»
- 1952 - «Մակաո»
- 1957 - «Երկինքները ամեն ինչ գիտեն, միստր Էլլիսոն»
- 1959 - «Բարկության բարձունքներ»
- 1962 - «Վախի հրվանդանը»
- 1962 - «Ամենաերկար օրը»
- 1963 - «Ադրիան Մեսենջերի ցուցակը»
- 1974 - «Յակուձա»
- 1976 - «Վերջին մագնատը»
- 1982 - «Չեմպիոնական առաջնության սեզոն»
- 1988 - «Նոր Սուրբ Ծննդյան հեքիաթ»
- 1989 - «Վարդի եղբայրություն»
- 1990 - «Գիշերային ուղեկիցը»
- 1991 - «Վախի հրվանդանը»
- 1995 - «Մեռյալը»
Մեկական անգամ ներկայացվել է Օսկարի և BAFTA-ի, ստացել է 1 Ոսկե Գլոբուս կինոյում ունեցած ավանդի համար: 1984 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը: